Էդմոնդ Պրևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմոնդ Պրևո
ֆր.՝ Edmond Prévot
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1838(1838-11-08)
ԾննդավայրԲորդո
Մահացել էհոկտեմբերի 10, 1892(1892-10-10) (53 տարեկան)
Մահվան վայրԲորդո
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
ակադեմիայի սպա
ԱնդամությունAcadémie nationale des sciences, belles-lettres et arts de Bordeaux?
Edmond Prévot Վիքիպահեստում

Էդմոնդ Պրևոն (ֆր.՝ Edmond Prévot, նոյեմբերի 8, 1838(1838-11-08), Բորդո - հոկտեմբերի 10, 1892(1892-10-10), Բորդո), ֆրանսիացի քանդակագործ[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Պրևոն ընդունվել է Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի քանդակագործության բաժին և կրթությունը ստացել է Ֆրանսուա ժուֆֆրոյի մոտ:

Նա իր կարիերայի կարևորագույն մասը իրականացրել է հայրենի քաղաք Բորդոյում: Պրևոն 1876 թվականից մինչև իր մահը արձանների և կիսանդրիների ցուցադրություններ էր կազմակերպում Փարիզյան սալոնում:

Բորդոյական այլ ստեղծագործությունների մեջ նա ստեղծեց արձաններ, որոնք տեղ գտան Ռոհան պալատի մոտքի առջև, Բորդոյի Աստվածամոր տաճարի 4 արձանները, Բորդոյի բանասիրության դպրոցի ֆրոնտոնը և այլն։

Կյանքի վերջին տարիներին 1883 թվականից մինչև մահը՝ 1892 թվականը, նա քանդակագործություն էր դասավանդում Բորդոյի գեղարվեստի դպրոցում: Այս պաշտոնում նրան հաջորդեց Գաստոն Լեղուն:

Պրևոն թաղված է Բորդոյի Կարտեսյան գերեզմանատանը, որտեղ պահվում են նրա աշխատանքներից շատերը[4]:

Էդմոնդ Պրևոն Բորդոյի գիտությունների, գեղարվեստական գրականության և արվեստի ակադեմիայի անդամ է:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորդո
  • Խորհրդարանի շատրվան. գագաթին 4 կանացի գլուխ, 1865[5][6],
  • Գեղարվեստի թանգարան,
  • Ռոհան պալատ, պալատի ճակատամասը զարդարող քարե արձաններ,
  • Բորդոյի զբոսայգի. Կամիլ Գոդարդի հուշարձանը, 1890[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://estampeaquitaine.canalblog.com/archives/2017/08/20/35600324.html 
  2. culture.gouv.fr.
  3. PRÉVOT (Edmond), e-monumen.net.
  4. BORDEAUX (33) : cimetière de la Chartreuse sur landrucimetieres.fr.
  5. Fontaine de la place du Parlement Archived 2016-04-25 at the Wayback Machine., Région Aquitaine.
  6. Programme de visites guidées préparées par les étudiants du Master II Recherche en Histoire de l’art de l’Université Bordeaux Montaigne Archived 2016-04-23 at the Wayback Machine., 22 novembre 2014.
  7. « Monument à Camille Godard – Bordeaux (volé et remplacé en marbre) », notice sur e-monumen.net.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dutheil Sophie. – « Vie et Œuvre du statuaire bordelais Edmond Prévot (1838-1892) ». Revue archéologique de Bordeaux, t. XCI, 2000, pp. 258–259.