Էդիկ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Ղուկասյան
Ծնվել էապրիլի 24, 1934(1934-04-24)[1]
ԾննդավայրՄեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2018(2018-03-06)[1] (83 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան

Էդիկ Իշխանի Ղուկասյան (ապրիլի 24, 1934(1934-04-24)[1], Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2018(2018-03-06)[1]), վիրաբույժ-ուրոլոգ։ Ղարաբաղյան շարժման մասնակից։ Բժշկական գիտությունների թեկնածու (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1958 թվական)։ «Միացում» հասարակական կազմակերպության համանախագահ, Տնօրենների խորհրդի և Ազգային խորհրդի նախագահությունների անդամ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերի գծով հատուկ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «ժողովրդական Արցախ միություն» հասարակական քաղաքական կազմակերպության կենտրոնական խորհրդի համանախագահ, «Հիշատակ» հիմնադրամի ղեկավար, Արցախի համալսարանի բժշկագիտության ամբիոնի վարիչ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան, 2014[2]

Գործունեությունը պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1994 թվականներին ռազմաճակատներում, դաշտային շարժական հոսպիտալներում և քաղաքացիական բուժհիմնարկներում կազմակերպել և մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։

Գործունեությունը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի տարիներին և զինադադարից հետո զբաղվել է բարեգործությամբ, կազմակերպել է ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների նյութական օգնության և խնամքի աշխատանքներ։

Գիտական աշխատությունները վերաբերում են ընդհանուր վիրաբուժական և ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներին։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1991-1995 թվականներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։