Էդեր Ֆարիաս
Քաղաքացիությունը | Վենեսուելա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 12, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Մատուրին, Վենեսուելա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էդեր Խոսե Ֆարիաս Մարտինես (իսպ.՝ Edder José Farías Martínez, ապրիլի 12, 1988[1][2], Մատուրին, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Օնսե Կալդաս» ակումբի և Վենեսուելայի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարիասն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Միներոս Գուայանա» ակումբում։ 2007 թվականին իր նորամուտն է նշել վենեսուելական առաջնությունում։ 2013 թվականի սկզբին Էդերը տեղափոխվել է «Կարակաս»։ Փետրվարի 9-ին «Սուլիա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[3]։ Մարտի 29-ին «Պորտուգեսա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ֆարիասը դարձել է հեթ-տրիկի հեղինակ` խփելով իր առաջին գոլերը «Կարակաս» ակումբում[4]։ Լիբերտադորեսի գավաթի բրազիլիական «Գրեմիո» ակումբի դեմ խաղում նա գոլ է խփել[5]։ 2014 թվականին Էդերը «Կարակաս» ակումբին օգնել է հաղթել Վենեսուելայի գավաթը։
2015 թվականի ամռանը Ֆարիասին վարձել է պորտուգալական «Ունիան Մադեիրա» ակումբը։ Սեպտեմբերի 13-ին «Մորեյրենսե» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Սեպտեմբերի 27-ին «Էշտորիլ-Պրայա» ակումբի դեմ խաղում Էդերն իր առաջին գոլն է խփել «Ունիան Մադեյրայի» դեմ կազմում[7]։ Պայմանագրի ավարտին նա վերադարձել է «Կարակաս»։ 2017 թվականի մարտի 3-ին, Լիբերտադորեսի գավաթի ժամանակ «Սերո Պորտենիո» ակումբի դեմ խաղում Ֆարիասը գոլ է խփել։
2017 թվականի ամռանը Էդերը տեղափոխվել է կոլումբիական «Օնսե Կալդաս» ակումբ։ Հուլիսի 20-ին «Դեպորտիվո Կալի» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մուստանգի գավաթի խաղարկության ժամանակ[8]։ Հուլիսի 31-ին «Սանտա-Ֆե» ակումբի դեմ խաղում Ֆարիասը իր առաջին գոլն է խփել «Օնսե Կալդաս» ակումբի կազմում[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի փետրվարի 2-ին Ճապոնիայի դեմ ընկերական խաղի ժամանակ Ֆարիասն իր նորամուտն է նշել Վենեսուելայի հավաքականի կազմում։ Մայիսի 10-ին Արուբայի հավաքականի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել ազգային ակումբում[10]։
Գոլեր Վենեսուելայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2010 թվական, մայիսի 20 | Տրինիդադ ստադիոն, Օրանեստադ, Արուբա | Արուբա | 0:3 | 0:3 | Ընկերական խաղ |
02. | 2015 թվական, փետրվարի 4 | Օլիմպիկո Մետրոպոլիտանո, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս | Հոնդուրաս | 0:3 | 2:3 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Каракас VS. Сулия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9.
- ↑ «Португеса VS. Каракас 3:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 29.
- ↑ «Каракас VS. Гремио 3:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 13.
- ↑ «Морейренсе VS. Униан Мадейра 3:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ «Эшторил-Прая VS. Униан Мадейра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Серро Портеньо VS. Каракас 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 3.
- ↑ «Санта-Фе VS. Онсе Кальдас 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 31.
- ↑ «Venezuela venció a domicilio 2–4 al campeón de Aruba en partido preparación» [Venezuela win 2–4 against champion of Aruba in preparation match] (Spanish). Terra. 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|