Էդգար Սևիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Սևիկյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 2001(2001-08-08)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան

Էդգար Մարտիրոսի Սևիկյան (օգոստոսի 8, 2001(2001-08-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» հունգարական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Լոկոմոտիվի սան է։ Էդգարի հայրը ապրում է Մոսկվայում[2]։ 2017 թվականին մեկնում է Վալենսիա տեսակցելու մորը և եղբորը, այսպիսով նրան հնարավորություն է ընձեռնվում դառնալ իսպանական Լևանտեի ֆուտբոլիստ։ Էդգարից հետո Լեվանտեի ակադեմիա է ընդունվում նաև եղբայրը[3][4]։ 2019 թվականի հունիսի 22-ին ակումբի հետ կնքում է պրոֆեսիոնալ պայմանագիր երեք տարի ժամկետով[5]։

2020 թվականի հունվարի 19-ին նորմաուտն է նշում «Ատլետիկո Լևանտե» ակումբում, փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում «Սաբադել» ակումբի դեմ խաղում (0:1)[6]։ Մեկ շաբաթ անց մասնակցելով հիմնական կազմում Էրկուլեսի դեմ խաղում դառնում է գոլի հեղինակ՝ թիմին բերելով հաղթանակ 3:1 հաշվով[7]։

2020 թվականի դեկտեմբերի 5-ին նորամուտն է նշում Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում՝ 83-րդ րոպեին փոխարինման մտնելով Խետաֆեի դեմ խաղում (3:0)[8][9], արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել[10]։

2022 թվականի հուլիսից տեղափոխվել է Ռուսաստանի առաջնության «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբ։ Ռուսական ակումբում արդյունավետ խաղ ցուցադրելուց հետո փոխում է ակումբային գրանցումը և 2024 թվականի հունվարիի 17-ից հանդես է գալիս հունգարական «Ֆերենցվարոշ» ակումբում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում[11][12]։

2023 թվականի սեպտեմբերին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ուսումնական հավաքին մասնակցելու, բայց հրաժարվել է մասնակցել հայտարարելով, որ արդեն ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը[13]։ Հավաքականում առաջին գնդակը խփել է 2024 թվականի մարտի 27-ին Պրահայում՝ Չեխիայի հետ կայացած ընկերական խաղում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Армянский дебют в Примере Արխիվացված 2022-07-25 Wayback Machine, 2020-12-09
  3. «El internacional ruso Sevikyan es la novedad en la lista» (իսպաներեն). 2020 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. ««Լևանտեի» ֆուտբոլիստ. Հպարտ եմ, որ հայ եմ, բայց ապագաս կապում եմ Ռուսաստանի հավաքականի հետ». News.am. 2017 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «El internacional ruso Sevikyan firma con el Levante como profesional» (իսպաներեն). Super Deporte. 2019 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «El líder Sabadell frena la racha del Atlético Levante UD» (իսպաներեն). ФК «Леванте». 2020 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «El Atlético Levante UD hunde un poco más al Hércules CF» (իսպաներեն). Golsmedia. 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «A la novena fue la vencida» (իսպաներեն). Marca. 2020 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Глеб Калинин (2020 թ․ դեկտեմբերի 8). «Российские легионеры. Севикян дебютирует в Ла Лиге». Футбол на Куличках. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Российский форвард Эдгар Севикян дебютировал за "Леванте"» (ռուսերեն). Футбол на Куличках. 2020 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «Giorgi y Edgar Sevikyan, convocados por Georgia sub 21 y Rusia sub 19» (իսպաներեն). ФК «Леванте». 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Edgar Sevikyan disputa el COTIF con la selección sub-20 de Rusia» (իսպաներեն). ФК «Леванте». 2019 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. https://www.vnews.am/sport/post/edgar-sevikyany-hrazharvel-e-khaghal-rvousastani-havaqakanvoum?category=sport
  14. «Չեխիա - Հայաստան խաղն ավարտվեց 2-1 հաշվով` Չեխիայի հաղթանակով». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]