Էբերգի տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Էբերգի տուն
Дом Эберга.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական ոճ Կոնստրուկտիվիզմ
Հիմնադրված է 1934
Էբերգի տուն (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Էբերգի տուն (Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°13′11.240400099995″ հս․ լ. 39°42′55.760400099993″ ավ. ե. / 47.21978900002777380° հս․. լ. 39.71548900002777316° ավ. ե. / 47.21978900002777380; 39.71548900002777316

Էբերգի տուն (ռուս.՝ Дом Эберга), տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել է ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը։ Մշակույթի բացահայտված հուշարձան է։

Հասցեն՝ Դոնի Ռոստով, Սերաֆիմովիչի փողոց, տուն 76։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որտեղ 1934-1954 թվականներին ապրել և աշխատել է ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը, գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի Սերաֆիմովիչի փողոց, տուն 76 հասցեով։

Շենքը բաժնետերերի միջոցներով կառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Լ. Ֆ. Էբերգի նախագծով՝ կոնստրուկտիվիզմի ոճով։ Շենքն ուներ վեց սեփականատեր։ Առաջին հարկում գտնվող թիվ 1 բնակարանում ապրում էր ժամագործ Վ. Վ. Միխայլովի ընտանիքը։ Նրա արվեստանոցն աշխատել է մինչև պատերազմը Դմիտրիևսկի փողոցի և Նիկոլաևսկի նրբանցքի (այժմ՝ Շահումյան փողոց և Սեմաշկոյի նրբանցք) խաչմերուկում գտնվող տանը։ Ժամագործի արհեստանոցն աշխատել է նաև պատերազմից հետո մինչև 1990-ական թվականների սկիզբը, որից հետո վերակահավորվել է սրճարանի։ Թիվ 2 բնակարանում ապրել է ճարտարագետ Ա. Ի. Լվովը։

Երկրորդ հարկի թիվ 3 բնակարանը զբաղեցրել է ճարտարապետ Լ. Ֆ. Էբերգը, թիվ 4 բնակարանը՝ մանկաբույժ Գ. Մ. Մերեյնեսը կնոջ և որդեգիր դստեր հետ։ Մի ժամանակ նրա հիվանդներից է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Պետրովնա Մարեցկայայի որդին, երբ ռեժիսոր Յուրի Զավադսկու թատերախումբը հանդես է եկել Դոնի Ռոստովում՝ Մ. Գորկու անվան թատրոնի նոր շենքում։

Երրորդ հարկի թիվ 5 բնակարանում ընտանիքի հետ ապրել է ճարտարագետ-շինարար Գ. Ֆ. Պերկունը։ Նրա հետ Ֆ. Էբերգը 1922 թվականին ստեղծել է «Պերկուն և Էբերգ» շինարարական ֆիրման, որն աշխատել է մի քանի տարի։ Թիվ 6 բնակարանում ապրել է իրավաբան Ի. Ի. Շիկը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբերգի տունը գտնվում է քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Տունը եռահարկ է, աղյուսե, լանջավոր տանիքի տակ։ Փողոցային ճակատի հորինվածքը կառուցված է աղյուսաշարվածքի և պատերի սվաղված հատվածների հակադրությամբ։ Շինության ճարտարապետական դիմագիծը ձևավորում են նրա կենտրոնական ելուստավորման նեղ լուսամուտային բացվածքները, փողոցի կողմից շքամուտքի վերևի նեղ հովարը։ Շենքի ճակատը սվաղված է, կողային պատերը՝ ոչ։ Շենքն ունի կիսանկուղային տարածքներ, որտեղ բնակիչները պահում էին փայտ և ածուխ։ Բնակարաններում կային մեծ վառարաններ, որոնք օգտագործվում էին ջեռուցման և սնունդ պատրաստելու նպատակով։

Տան հատակագիծն ուղղանկյունաձև է։ Շենքի հատակագծման հիմք են աստիճանավանդակը և նրա շուրջը գտնվող բնակարանները։ Տանը եղել են միայն չորսսենյականոց բնակարաններ՝ երկուսը յուրաքանչյուր հարկում։ Ճարտարապետ Լ. Ֆ. Էբերգի բնակարանը գտնվել է երկրորդ հարկում։ Այժմ բնակարանի հիշատակային կերպարը կորսվել է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]