Զուրաբ Պոպխաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Պոպխաձե
Քաղաքացիությունը  Վրաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1972(1972-06-02)[1][2]
Ծննդավայր Լագոդեխ, Կախեթի մարզ, Վրաստան
Մահվան ամսաթիվ հունվարի 15, 2013(2013-01-15) (40 տարեկան)
Մահվան վայր Գումա, Սուխումի շրջան, Աբխազիայի Հանրապետություն
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1991 Վրաստան Էրեթի 36 (21)
1991-1992 Վրաստան Կախեթի 34 (0)
1992-1994 Վրաստան Ալազանի 52 (0)
1994-1996 Վրաստան Մետալուրգ (Ռուսթավ) 47 (5)
1997-2000 Ռուսաստան Կռիլյա Սովետով 81 (3)
2000 Ռուսաստան Լոկոմոտիվ (ՆՆ) 12 (1)
2001 Ռուսաստան Ալանիա 5 (0)
2002-2003 Ուկրաինա Կրիվբաս 21 (0)
2004 Ռուսաստան Մետալուրգ Կուզբասս 10 (0)
2008-2009 Վրաստան Էրեթի 1 (0)
Ազգային հավաքական
1998-1999 Վրաստան Վրաստան 4 (0)
Մարզչական կարիերա
201?-2013 Վրաստան Էրեթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զուրաբ Պոպխաձե (վրաց.՝ ზურაბ თამაზის ძე ფოფხაძე, հունիսի 2, 1972(1972-06-02)[1][2], Լագոդեխ, Կախեթի մարզ, Վրաստան - հունվարի 15, 2013(2013-01-15), Գումա, Սուխումի շրջան, Աբխազիայի Հանրապետություն), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայտնի է Սամարայի «Կռիլյա Սովետովի», Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի», ինչպես նաև Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած ելույթներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական ֆուտբոլային դպրոցի սան է։ Մինչև 12 տարեկան հաճախել է պարի խմբակ, բայց արդյունքում ընտրել է ֆուտբոլը։ Մեծացել է ֆուտբոլային ընտանիքում․ հայրը խաղացել է Վրաստանի առաջնությունում, եղբայրը՝ Քութայիսի «Տորպեդոյում» և «Գուրիայում»։ 1991 թվականին Զուրաբը, նրա հայրը և հորեղբայրը խաղացել են մեկ թիմում՝ Թելավիի «Կախեթում» և առաջին վրացական լիգայից անցել են բարձրագույն։ Զուրաբի ֆուտբոլի գլխավոր ուսուցիչը եղել է Ռևազ Ձոձուաշվիլին։ 1997 թվականին սկսել է խաղալ Ռուսաստանում՝ պայմանագիր կնքելով Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Նա իրեն դրսևորել է որպես ուժեղ, անզիջում պաշտպան, որը կարող էր գնդակը խլել առանց ֆոլի։ Ավելի ուշ դարձել է թիմի ավագ, սակայն 200 թվականին ցածր մարզավիճակի պատճառով վարձավճարով ուղարկվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվին»։ Մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարվա պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետովի» հետ, սակայն արդյունքում թիմում չի ամրապնդել իր տեղը։ 2001 թվականին խաղացել է «Ալանիայում», ապա «Կրիվբասում» և «Մետալուրգ-Կուզբասում»։ 1998-99 թվականներին 4 խաղ է անցկացրել Վրաստանի հավաքականի կազմում ԵԱ-2000 ընտրական փուլում։

2013 թվականին հունվարի 15-ին Պոպխաձեին կախված են գտել Շրոմա գյուղում[3][4]։ Ենթադրություններ կան, որ նա ինքնասպան է եղել ընտանիքում եղած կոնֆլիկտի պատճառով[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Не стало Зураба Попхадзе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Экс-игрока «Крыльев Советов» и «Алании» нашли повешенным». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  5. Бывший игрок «Крыльев Советов» Зураб Попхадзе покончил с собой

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]