Զուլալ Գազանճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլալ Գազանճյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1936(1936-10-10)
ԾննդավայրՄուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 24, 2008(2008-02-24) (71 տարեկան)
Վախճանի վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ
Զուլալ Գազանճյան Վիքիդարանում

Զուլալ Գազանճյան (հոկտեմբերի 10, 1936(1936-10-10), Մուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա - փետրվարի 24, 2008(2008-02-24), Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), սփյուռքահայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլալ Գազանճյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 10-ին, Մուսալեռում[1]։ Մանուկ հասակում մուսալեռցիների հետ տեղափոխվել է Անջար և նախնական կրթությունը ստացաել Անջարի ազգային «Յառաջ» նախակրթարանում, այնուհետև տեղափոխվել է Հալեպ։ 1949 թվականին մեկնել է Վենետիկ և ուսումը շարունակել «Մուրադ-Ռափայելյան վարժարանում»։ Ստեղծագործել է դպրոցական տարիներից։ 1954 թվականին վերադարձել է Հալեպ և մինչև 1961 թվական տեղի ազգային վարժարաններում աշխատել որպես ուսուցիչ։ 1961 թվականին հաստատվել է Փարիզում[2]։

Հրատարակել է «Կեանքը՝ Քոյրս» (1964), «Արևածաղկի Մը Նման» (1975) քերթուածներու հատորները, «Շարունակելի» (1988, Վենետիկ), «Բանաստեղծութիւններ» (1996, Երևան) և «Քերթուածներ» խորագիրով քերթուածներու հատորը (2008, Հալեպ)։

Գրական-վերլուծական և բանասիրական հոդվածներով աշխատակցել է գրական մամուլին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է ծանր հիվանդությունից հետո, 2008 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսայի Նիս քաղաքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կեանքը Քոյրս», Փարիզ 1964:
  • «Արեւածաղկի մը Նման», Փարիզ 1975[3]:
  • «Շարունակելի», Վենետիկ 1992[4]:
  • Հատընտիր հայ հին բանաստեղծութեան։ Հատոր Ա։ 1995[5]։
  • «Բանաստեղծութիւններ», Երևան, 1996[6]:
  • «Հատընտիր Հայ Հին Բանաստեղծութեան», Վենետիկ, 1998, երկու հատոր[5][7]։
  • Քերթուածներ, Հալէպ։ Բերիոյ Հայոց թեմի հրատ., 2008[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 579-580։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զուլալ Գազանճեան (1936-2011)
  2. «Զուլալ Գազանճեան՝ Պոհէմ Բանաստեղծը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Գազանճեան, Զուլալ (1975). Արեւածաղկի մը նման. "Յառաջ"-ի գրադարան. Փարիզ: Ա.հ.
  4. Գազանճեան, Զուլալ (1988). Շարունակելի. Վենետիկ: Ս. Ղազար.
  5. 5,0 5,1 Գազանճեան, Զուլալ (1995). Հատընտիր հայ հին բանաստեղծութեան. Հատոր Ա. Հայկական Ճեմարան Սրբոյն Ղազարու. Վենետիկ-Ս.Ղազար: Ս. Ղազար ։ Մխիթարեան հրատ.
  6. Գազանճեան, Զուլալ; Թամրազյան, Հրաչյա Հրանտի (1996). Բանաստեղծութիւններ. Երեւան: Նաիրի. ISBN 978-5-550-00917-8.
  7. «Մուսալեռցի-այնճարցի գրագետներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  8. Գազանճեան, Զուլալ (2008). Երամյան, Մ (ed.). Քերթուածներ. Այգ. Բերիոյ Հայոց թեմ. Հալէպ: Բերիոյ Հայոց թեմի հրատ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]