Զորակ Կամսարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորակ Կամսարական
գրաբ.՝ Զաւրակ Կամսարական
Արշարունիքի և Շիրակի տեր
6-րդ դարի երկրորդ կես
Նախորդող Գազավոն Կամսարական
Հաջորդող Ներսեհ Կամսարական
 
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 575
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Գազավոն Գ Կամսարական
Զավակներ Ներսեհ Կամսարական

Զորակ Կամսարական (գրաբ.՝ Զաւրակ Կամսարական, 6-րդ դար - 575), հայ նախարար Հայկական մարզպանությունյում, Արշարունիք և Շիրակ գավառների տանուտերը, Գազավոն Կամսարականի որդին, Ներսեհ Կամսարականի հայրը, Կամսարականների նախարարական տոհմից[1][2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորակ Կամսարականը մասնակցել է 554 թվականի մարտի 29-ին տեղի ունեցած Դվինի երկրորդ եկեղեցական ժողովին։ 571-572 թվականների ապստամբության ընթացքում աջակցել է այն գլխավորող հայոց սպարապետ Կարմիր Վարդանին։ Ապստամբության ժամանակ 3 անգամ հարձակվել և կոտորել է պարսկական զորքերին։ Ապստամբության գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 572 թվականի փետրվարի 2-ին՝ Դվինում։ Զորակը ջախջախում է Սուրեն մարզպանի 15․000-ոց բանակը, սպանում նրան և գրավում Դվինը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 176-177․
  2. «Կամսարականները «Տեարք Շիրակայ եւ Արշարունեաց». պատմական ուսումնասիրություն», Սահակ Կոգյան, Վիեննա, 1926, էջ 122-127․