Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց
Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Անվանված է | Եղիշե Չարենց |
Տնօրեն | Զոհրակ Հովհաննիսյան |
Աշակերտներ | 168 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զովաբեր |
Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զովաբերի Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1976 թվականին, մինչ այդ 1913 թվականին գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում Եսայի անունով վարդապետի կողմից բացվում է առաջին ծխական դպրոցը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականին բացվում է նոր աշխարհիկ դպրոցը, սկզբից՝ երկդասյա, եռադասյա, յոթնամյա, 1958 թ.-ից 1959 թվականը՝ ութամյա և 1971 թ.-ից 1972 թվականը՝ միջնակարգ[1]։
Դպրոցական շենքը կառուցվել է 1936 թ.-ից 1937 թվականներին կոլտնտեսության ուժերով, 1960 թվականին կառուցվեց կից մասնաշենք, իսկ արդեն 1976 թ.-ին շահագործման հանձնվեց 400 աշակերտական տեղով տիպային դպրոցական շենքը։ 2012 թվականին դպրոցում առաջին անգամ կատարվել է վերանորոգում։
1956 թվականին դպրոցն անվանակոչվել է Եղիշե Չարենցի անվամբ։
Ներկայումս դպրոցում սովորում է 168 աշակերտ, դասավանդում է 24 ուսուցիչ (այդ թվում նաև տնօրենը և փոխտնօրենը)։
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցի առաջին տնօրենը եղել է Անուշավան Խաչատրյանը, նրան հաջորդել է Վաչե Պողոսյանը։ 2014 թվականի մայիսի 5-ից տնօրենն է Զոհրակ Հովհաննիսյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դպրոցի մասին | ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց»։ zovaber.schoolsite.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-08-ին։ Վերցված է 2018-01-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զովաբերի միջնակարգ դպրոց. Ներքին գնահատում 2015(չաշխատող հղում)
- Դպրոցում տեղի ունեցած միջոցառումներ Archived 2018-05-07 at the Wayback Machine.
- Սուրբ Զատիկ միջոցառում Զովաբերի միջնակարգ դպրոցում
- Զովաբեր գյուղի համայնքապատկերը, որտեղ խոսվում է նաև դպրոցի մասին։