Զոնա Գեյլ
Ուշադրություն։ Այս հոդվածը «փակ» է, այսինքն այս հոդվածից (գրեթե) ոչ մի հոդվածի հղում չի կատարվում։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնց հետ առնչություն ունի այս հոդվածը և տեղադրել այս հոդվածում հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Զոնա Գեյլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Portage, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1938[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] |
Գերեզման | Silver Lake Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, գրող, դրամատուրգ, վիպասան և սուֆրաժիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4] և Ուեյլենդի Ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Miss Lulu Bett?[6] |
Անդամակցություն | Ազգային կանանց կուսակցություն[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Ուիլյամ Լլեվելին Բրիզ[5] |
![]() |
Զոնա Գեյլ (օգոստոսի 26, 1874[1][2][3][…], Portage, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 27, 1938[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, դրամատուրգ, բանաստեղծուհի և ակնարկագիր։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոնա Գեյլ ծնվել է 1874 թվականի օգոստոսի 26-ին Պորտիջում (Վիսկոնսին նահանգ)։ Նրա ծնողներն էին Չարլզ Ֆրանկլինը և Էլիզա Գեյլը[9]։ Վաղ տարիքից նա ցանկանում էր դառնալ գրող[10]։ 1895 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը և վեց տարի որպես լրագրող համագործակցել Evening Wisconsin-ի և Milwaukee Journal-ի հետ։ 1899 թվականին ստացել է գրականության մագիստրոսի կոչում[10]։
1901 թվականին զոնա Գեյլը տեղափոխվեց Նյու Յորք և սկսեց աշխատել Evening World թերթում[10]։ 1903 թվականին նա հրատարակեց իր առաջին պատմությունը։ 1905 թվականին սկսել է գրել պատմվածքների շարք, որոնց գործողությունները տեղի են ունեցել Ֆրենդշիպ-Վիլլաջ (Friendship Village)․ գեղարվեստական քաղաքը, որն ուներ իր հայրենի Պորտիջի առանձնահատկությունները։ Այս պատմությունները մեծ հաջողություն ունեցան[9]։ 1906 թվականին լույս տեսավ նրա առաջին վեպը՝ «Romance Island»-ը, որին հաջորդեցին այլ վեպեր և պատմվածքներ, որոնք միավորված էին նույն գործողության վայրում։ 1911 թվականին Delineator magazine-ից ստացած գրական մրցանակը գրողին թույլ է տվել վերադառնալ Պորտիջ եւ հետագայում ապրել այնտեղ[10]։
1915 թվականին լույս տեսավ նրա «heart's Kindred» հակապատերազմական վեպը։ 1917 թվականին հրատարակված «A Daughter of the Morning» վեպը պատմում էր աշխատող կանանց և նրանց աշխատանքային պայմանների մասին։ Քննադատների հավանությանն է արժանացել «Miss Lulu Bett» (1920) վեպը։ 1921 թվականին զոնա Գեյլը վեպի հիման վրա պիես է գրել, որի համար Պուլիտցերյան մրցանակ է ստացել։ Գեյլի հետագա ստեղծագործությունները ներառում էին վեպեր, բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ և կենսագրություններ[10]։ Իր գրելու կարիերայի ընթացքում նրա ստեղծագործությունը սենտիմենտալիզմից վերածվեց ռեալիզմի, իսկ հետո՝ միստիցիզմի[11]։
Բացի իր գրական գործունեությունից, զոնա Գեյլը քաղաքական և սոցիալական ակտիվիստ էր, Ռոբերտ Լաֆոլետի աջակիցը։ Նա որդեգրեց երկու աղջիկների և միայնակ մեծացրեց նրանց՝ նախքան 1928 թվականին մանկության ընկերոջ՝ Ուիլյամ Բրիզի հետ ամուսնանալը։ 1923 թվականին մոր և 1929 թվականին հոր մահից հետո Գեյլը սկսեց հետաքրքրվել միստիկայով և թեոսոֆիայով, ինչը նույնպես ազդեց նրա աշխատանքի վրա։ Նրա ժողովրդականությունը նվազել է, և քննադատները ոչ այնքան բարենպաստ են արտահայտվել նրա հետագա ստեղծագործությունների մասին[11]։
Զոնա Գեյլը մահացավ թոքաբորբից 1938 թվականի դեկտեմբերի 27-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 407.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Boyer P. S. Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary — Harvard University Press, 1971. — Vol. 2. — P. 7–9. — ISBN 978-0-674-62734-5
- ↑ https://openlibrary.org/works/OL5035743W/Miss_Lulu_Bett
- ↑ Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. Sklar — Alexander Street Press.
- ↑ http://www.pulitzer.org/winners/zona-gale
- ↑ 9,0 9,1 American women writers, 2000, էջ 119
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Encyclopaedia Britannica
- ↑ 11,0 11,1 11,2 American women writers, 2000, էջ 120
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Garrett Izzo Zona Gale // American women writers, 1900–1945: a bio-bibliographical critical sourcebook / Laurie Champion. — Greenwood Press, 2000. — P. 119—120.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Zona Gale». Encyclopaedia Britannica (անգլերեն).
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1938 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին դրամատուրգներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ