Զոյա Կուկուշկինա
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 2011 (12 տարեկան) |
Ծննդավայր | Կեմերովո, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել |
Զոյա Կուկուշկինա (մարտի 1, 2011, Կեմերովո, Ռուսաստան), ռուս թոփ-մոդել, ինչպես նաև դերասանուհի, դիզայներ[1]։ Նա ամենապատանի դեսպանն է բարեգործության պատմության մեջ («Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի դեսպան)[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոյա Կուկուշկինան ծնվել է 2011 թվականի մարտի 1-ին Սիբիրում։ Նրա կենսաբանական մայրը մահացել է ծննդաբերությունից հետո, իսկ հոր մասին տեղեկություններ չկան։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է իր տատիկը, բայց հետագայում նա Զոյային տվել է մանկատուն։ Որոշ ժամանակ անց նրան նկատում են «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի ներկյացուցիչները, նրան որդեգրում է Տատյանա Կուկուշկինան[3]։
Մոդոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոյա Կուկուշկինան հայտնի դարձավ լուսանկարիչ Ալեքսեյ Վասիլևին հանդիպելուց հետո, որը միանգամից հասկացավ, որ իր առջև «ապագա աստղ է»[4]։ Հետագայում Զոյան հայտնվեց Դիսնեյի գովազդում, ինչպես նաև մասնակցել է «Տվոե» մանկական հավաքածուի և «Ռանդեվու» կոշիկի ցուցադրություններում։ Ինշպես նաև մասնակցել է մանկական նորաձևության շաբաթին Մոսկվայում։ 2018 թվականին դարձել է Եվրոպական Junona Fashion House բրենդի դեմքը[5], ինչից հետո 2019 թվականին մարտի 31-ին կայացել է իր անձնական բարեգործական ցուցադրությունը «Երեխաները վանդակում» խորագրով՝ ստացված ողջ գումարը հանգանակվել է «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամին՝ մանկատան երեխաների համար տեսաուղերձ նկարահանելու համար[6][7][8][9][10]։
2019 թվականին դարձել է «Համացանցը բոլորի համար» (ռեժիսոր Միխայիլ Կոմլև) վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը։ Սերգեյ Բեզռուկովի հետ միասին նկարահանվել է «Բարի վարդ» կարճամետրաժ հեքիաթում։ 2020 թվականի մարտին մասնակցել է «Դոկ-Տոկ» ծրագրում՝ Քսենիա Սոբչակի և Ալեքսանդր Գորդոնի հետ։ Նույն տարում «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի և Ralf Ringer ընկերության հետ կազմակերպել են ակցիա։ Յուրաքանչյուր զույգ կոշիկի վաճառքից 50 ռուբլի կփոխանցվի մանկատան երեխաների համար տեսաուղերձ նկարահանելու համար[11][12][13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Зоя Кукушкина, модель»։ Коммерсантъ
- ↑ «Зоя Кукушкина стала самым юным послом в истории благотворительности»։ РИА Новости
- ↑ «Подиум Зои Кукушкиной: как девочка из детского дома стала известной топ-моделью»։ Домашний очаг
- ↑ «Как сейчас выглядят самые знаменитые девочки-модели»։ Cosmopolitan
- ↑ ««На подиуме Зоя светится»: как сирота из Сибири нашла родителей в Татарстане и стала лицом европейского модного бренда»։ sntat.ru
- ↑ «Зоя Кукушкина — 9-летняя модель, которая помогает сиротам найти семью»։ РИА Новости
- ↑ «Как девочка из детского дома нашла семью и стала фотомоделью»։ radiosputnik.ria.ru
- ↑ «Показ коллекции юной Зои Кукушкиной пройдет в Москве 31 марта»։ РИА Новости
- ↑ «Модель из детского дома: Девятилетняя Зоя Кукушкина помогает сиротам найти дом»։ Собеседник
- ↑ «Для девочки из детского дома благотворительность стала настоящим смыслом жизни»։ Первый канал
- ↑ «Юная модель Зоя Кукушкина снялась для RALF RINGER»։ Собака.ru
- ↑ «Юная модель и дизайнер Зоя Кукушкина представила новую коллекцию обуви от Ralf Ringer»։ riamoda.ru
- ↑ «Чудесная история: Зоя Кукушкина снялась для Ralf Ringer»։ Cosmopolitan