Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան (Ստեփանակերտ)
Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Հասցե | Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 1 |
Հիմնադրվել է | 2002 |
![]() | |
![]() |
Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան, հիմնադրվել է 2002 թվականին։
Պատմություն, ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրվել է «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության կողմից։ Թանգարանի ցուցանմուշները հավաքվել են կազմակերպության ակտիվիստների, թանգարանի աշխատակիցների կողմից՝ զինվորների մայրերի օգնությամբ։ Ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմանկարներ, որոշ անձնական իրեր (փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն), պատերազմական լուսանկարներ, Դարաբաղյան պատերազմի ժամանակ ՊԲ-ի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։ Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։ Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, անցած ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայրենիքի ֆիդայի պաշտպանների սխրագործությունները։ Պատերին ներկայացված են զոհված ազատամարտիկների հազարավոր նկարներ, փամփուշտներով ծակված փաստաթղթեր, հարազատներին և մոտիկներին ուղարկված նամակներ, Արցախյան պատերազմի զենքեր և հագուստ, դաշտային հեռախոս, ռադիոկայան։ Դահլիճում ցուցադրվում են հայ ֆիդայիների կողմից օգատգործված զենքերի և ռազմական այլ պիտույքների իրական նմուշներ[1]։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Վազգեն Սարգսյանի 1 հասցեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին։ Վերցված է 2014-09-27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |