Զուլֆիղար բեկ Բաղիրբեկով
Զուլֆիղար բեկ Բաղիրբեկով | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Շուշի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1916 |
Մահվան վայր | Օլթիի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Զուլֆիղար բեկ Բաղիրբեկով (ադրբ.՝ Zülfüqar bəy Bağırbəyov, 1884, Շուշի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1916, Օլթիի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ։
Միրզա Իսմայիլ Մախզունի թոռը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուլֆիղար բեկ Միրզա Ալի Աքբեր օղլու Բաղիրբեկովը ծնվել է 1884 թվականին Շուշիում։ Սերել է Ջավանշիր-Դիզակ մահալի Գաջիլիների տոհմից։ Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից է[1]։ «Նիվա» ամսագրի 1905 թվականի 25 –րդ համարի 496 էջում տեղադրված է Արևելա-Սիբիրյան 33-րդ հրաձգային գնդի պորուչիկ Զուլֆիղար բեկ Բաղիրբեկովի լուսանկարը, ով խիզախաբար մարտնչել է փետրվարյան մարտերին և վիրավորվել է։
Վերադառնալով Պորտ-Արտուրից՝ շտաբս-կապիտանի աստիճանով ծառայել է 52-րդ հատևակային դիվիզիայի Նորբայազետյան հետևակային գնդում[2]։ Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել է ավստրո-ռումինական ռազմաճակատի մարտերին։
Զուլֆիղար-բեկի ժամանակակից, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջնորդներից մեկը՝ Նագի-բեկ Շեյխզամանլին, իր՝ Թուրքիայում հրատարակված «Հուշեր» գրքում գրում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Զուլֆիղար-բեկ Բաղիրբեկովի ընտանիքին հայտնել են այն մասին, որ նա զոհվել է պատահական գնդակից, 1916 թվականին Կովկասյան ռազմաճակատում, Օլթի գավառի մերձակայքում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Анвар Чингизоглы. Военные деятели Карабаха. Баку։ изд-во «Текнур», 2011.
- Ənvər Çingizoğlu, Məhəmmədbağır bəy Cavanşirin törəmələri (Bağırbəyovlar), "Soy" elmi-kütləvi dərgi, 2011, №6, səh.3-6.
- Шамистан Назирли. Азербайджанцы-герои Порт-Артура.