Զլատա Տկաչ
Զլատա Տկաչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1928 կամ 1928[1][2] Lozova, Ռումինիայի թագավորություն |
Երկիր | ԽՍՀՄ և Մոլդովա |
Մահացել է | հունվարի 1, 2006 կամ 2006[1][2] Քիշնև, Մոլդովա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ |
Զլատա Մոիսեևիչ Տկաչ (ծնյալ՝ Զլոտե Բեյրիխման, իդիշ՝ זלאַטע טקאַטש, ռումիներեն՝ Zlata Tcaci, մայիսի 16, 1928 կամ 1928[1][2], Lozova, Ռումինիայի թագավորություն - հունվարի 1, 2006 կամ 2006[1][2], Քիշնև, Մոլդովա), մոլդովացի պրոֆեսիոնալ կոմպոզիտոր։ Մոլդովական ԽՍՀ վաստակավոր գործիչ (1974), Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1982), Gloria Muncii («Գլորիա մունչի») շքանշանի ասպետ, Մոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զլատա Տկաչը (այդ ժամանակ՝ Զլոտե Բեյրիխման) ծնվել է Լոզովոյում (այժմյան Մոլդովայի Ստրաշենսկի շրջան), Բեսարաբիայից գաղթյալների ընտանիքում։ Նրա պապն զբաղվում էր սև սալորաչրի արտադրությամբ։ Ծնողները Մոիսեյ Բենցիոնովիչ Բեյրիխմանը[3], որը Քիշնևի «Ունիրյա» կոնսերվատորիայի շրջանավարտ էր և քիշնևյան «Naţional» կոնսերվատորիայում ջութակ և փողային գործիքներ էր դասավանդում, և Ֆրեյդա (Ֆանի) Մենդելեևնա Կոյֆմանն էին։ Աղջիկը երկու տարեկան էլ չկար, երբ նրա ընտանիքը վերադարձավ Քիշնև՝ մոր ծնողների մոտ։ Սովորել է աղջիկների համար ռումինական միջնակարգ դպրոցում և Քիշնևի ռումինական «Regina Maria» գիմնազիայում։ 1940 թվականին ռուսական իշխանության տակ անցնելուց հետո գնացել է ռուսական դպրոց, ջութակ նվագել սովորել է հոր օգնությամբ, ինչպես նաև սովորել է Մ. Բ. Բերիախմանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։
Մեծ հայրենական պատերազմի տարինեին մոր հետ տարհանվել է Միջին Ասիա, բայց կորել է ճանապարհին և միայնակ ընկել Ուզբեկստանի Նամանգան քաղաք, որտեղ հիվանդացել է բծավոր և որովայնային տիֆով, առանձին տարհանվել է Դրոգոբիչայի մանկատուն և շարունակել է ուսումը միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակ հորինել է իր առաջին՝ «Կարմիրնավատորմայինները» երգը։ 1943 թվականին միացել է ընտանիքին և քաղաքի ազատագրումից հետո վերադարձել է Քիշնև։
Սովորել է Քիշնևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուկտետում (1945), որը չավարտած՝ ընդունվել է Քիշնևի կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժին, որն ավարտել է 1952 թվականին։ Երաժշտական երկ հորինելու տեսություն ուսանել է Լ. Ս. Գուրովի մոտ, ջութակ՝ Ի. Լ Դայլիսի։ 1952—1962 թվականներին դասավանդել է երաժշտական դպրոցում և Քիշնևի Շտեֆան Նյագայի անվան երաժշտական ուսումնարանում։ 1957 թվականին շարունակել է ուսումը կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, ուսումն ավարտելուց հետո 1962 թվականին մնացել է որպես դասախոս և շարունակել է աշխատել կոնսերվատորիայում մինչև կյանքի վերջը (1986 թվականից՝ դոցենտ, 1993 թվականից՝ կոմպոզիցիայի դոկտոր)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զլատա Տկաչը Մոլդովայի առաջին կինն է, որ նվիրել է իրեն մասնագիտական կոմպոզիտորական աշխատանքին։ Նրա արվեստն աչքի էր ընկնում լայն ժանրային բազմազանությամբ. համերգներ և տարբեր գործիքների համար սոնատներ, լարային քառյակներ, սյուիտներ, վոկալային, երգչախմբային և գործիքային շարքեր, հանդիսավոր խմբերգեր և պոեմներ, փոքր և մեծ բեմերի համար օպերաներ, բալետ, վոկալ-պարային պոեմներ, գործիքային մանրաերգեր, դրամատիկական թատրոնի և կինոյի երաժշտություն, մանկական երգեր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսինը հայտնի մոլդովացի երաժշտագետ Եֆիմ Մարկովիչ Տկաչն է (1926, Բելցի, Բեսարաբիա - 2003, Քիշնև), Տրանսնիստրիա առանձնաթաղի կալանավոր, ռուսերեն և մոլդովերեն հրատարակված «Երաժշտության տեսության հիմունքների ձեռնարկի» (Քիշնև, 1957 և 1961), «Դ. Գերշֆելդի «Գրոզովան» օպերան» (Մոսկվա, 1960), «Չիպրիան Պորումբեսկու» (Քիշնև, 1975), «Տիմոֆեյ Գուրտովոյ» (Քիշնեև, 1975), «Եվգենի Դոգա» (Քիշնեև, 1980), «Դմիտրի Կանտեմիր։ Երաժշտական ստեղծագործություններ» (Քիշնև, 1980) և այլ գործերի հեղինակ և կազմող։ Մոլդովայի հակաֆաշիստական դեմոկրատական դաշնակցության հիմնադիրն է։
- Հորեղբայրը մոլդովացի նկարիչ-դիմանկարիչ Մենդել (Միխայիլ) Սոլոմոնովիչ Բեյրեխմանն է (1908, Վորնիչենի, Բեսարաբիա, այժմյան Մոլդովայի Ստրաշենսկի շրջան - 2005, Քիշնև)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեղծագործությունների ցանկ Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (ռում.)
- Ստեղծագործությունների մասնակի ցանկ (ֆր.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.operone.de/komponist/tkaci.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
- ↑ Մոյշե (Մոիսեյ Բենցիոնովիչ ) Բեյ(ր)իխման (ռումիներեն՝ Moise Berihman, նոյեմբերի 8, 1900, Լոզովո — դեկտեմբերի 11, 1985, Քիշնև)՝ հայտնի մոլդովացի մանկավարժ, սովորել է «Ունիրյա» մասնավոր կոնսերվատորիայում Իոսիֆ Ֆինկելի և Մարկ Պեստերի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ այստեղ և այստեղ
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հունվարի 1 մահեր
- 2006 մահեր
- Քիշնև քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մոլդովացի կոմպոզիտորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Մոլդովացի մանկավարժներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Մոլդովացի երաժշտագետներ
- Մոլդովացի արվեստագետներ