Զլատա Մոգլենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զլատա Մոգլենացի
Sveta zlata.jpg
Ծնունդ 18-րդ դար
Ծննդավայր Խրիսի, Պելա, Հունաստան
Վախճան հոկտեմբերի 13, 1795
Եկեղեցի Ուղղափառություն
Սրբացված կարգ Great martyr
Հիշատակության օր հոկտեմբերի 13 և հոկտեմբերի 18 (ըստ Գրիգորյան օրացույցի)
Ազգություն սլավոն

Զլատա Մոգլենացի (բուլղար․՝ Света Великомъченица Злата Мъгленска, հուն․` Αγία Χρυσή), արևելյան ուղղափառ եկեղեցու սուրբ, որի պաշտամունքը տարածված է սերբական և բուլղարական եկեղեցիներում։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ Զլատա Մոգլենացու հիշատակության օրը նշվում է հոկտեմբերի 13-ին կամ նույն ամսվա 18-ին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Զլատայի կարճատև կյանքի մասին տեղեկություններ մեզ հայտնի են 1799 թվականին Նիկոդիմոս Սրբագրի գրած աշխատությունից, որն էլ վկայում է սրբի նահատակության մասին։ Նրա խոսքերով՝ Զլատան ապրել է Սլատինա անունը կրող գյուղում, որը գտնվում է ժամանակակից Հունաստանի Պելայի նոմոսի Խրիսի գյուղում։

Ծնվել է անբարեկեցիկ հոգևորականի ընտանիքում՝ լինելով տան ամենափոքր զավակը (ունեցել է ևս երեք քույրեր): Զլատան եղել է առեղծվածային գեղեցկության տեր օրիորդ։ Հենց հատկության շնորհիվ էլ նա գրավում է թուրք ազնվատոհմիկ մի երիտասարդ ուշադրությունը, ով էլ հրամայում է առևանգել Զլատային և տանել իր մոտ։

Ապարանքում նա փորձել է ամեն կերպ կրոնափոխ անել նրան՝ խոստանալով իսլամի ընդունումից հետո ամուսնանալ վերջինիս հետ։ Շուտով նրա դեմ են դուրս գալիս մուսուլմանի հարազատները, ովքեր սպառնում են քրիստոնեությունը չուրանալու դեպքում նրան ենթարկել մահապատժի։ Զլատան վերստին հրաժարվում է պայմանը կատարելուց, որի պատճառով էլ ենթարկվում է խոշտանգումների։ Նրան ձողերով ծեծի են ենթարկում և ապա մտրակահարում։ Մահվանից առաջ Զլատան խնդրել է իր համար աղոթել Ստավրոնիկիտայի վանքում։

Մահից հետո թուրք ավազակները թրախողոխ են անում Զլատայի անշնչացած մարմինը։ Նրան գաղտնի կերպով թաղվում է գյուղացիներից մեկի կողմից։ 1912 թվականին նա դասվում է արևելյան ուղղափառ եկեղեցու սրբերի դասին։ Նրա պաշտամունքն առավել տարածված է Մակեդոնիայի Հանրապետությունում և Բուլղարիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]