Զիսիս Վրիզաս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1973[1][2] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Կավալա, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Զիսիս Վրիզաս (հուն․՝ Ζήσης Βρύζας, նոյեմբերի 9, 1973[1][2], Կավալա, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրիզասը ֆուտբոլ սկսել է խաղալ «Քսանթի» ֆուտբոլային ակումբում 1991 թվականին։ Նրա առաջին խաղը տեղի է ունեցել 1992 թվականին փետրվարի 9-ին`« Լարիսա» թիմի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, 1991 թվականից մինչև 1996 թվականն այս ակումբում անցկացրել է 141 հանդիպում Հունաստանի Սուպերլիգայում և Հունաստանի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև, մինչև 2000 թվականը Վրիզասը ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբի խաղացող էր։ 2000-2006 թվականներին Զիսիսը հանդես է եկել Իտալիայում «Պերուջա», «Ֆիորենտինա» և «Տորինո» թիմերի կազմում։ «Ֆիորենտինայից» 2004/05 մրցաշրջանի համար նրան հանձնել են իսպանական «Սելտային», որը խաղում էր «Սեգունդայում»։ Կարիերան ավարտել է այնտեղ, որտեղից և սկսել էր՝ «Քսանթի» և ՊԱՕԿ ակումբներում, խաղալով մեկական մրցաշրջան 2006/07 և 2007/08 թվականներին։ Վրիզասի ֆուտբոլային կարիերայի ավարտը 2008-ի հունվարի 6-ին կրկին տեղի է ունեցել «Լարիսա» թիմի հետ խաղի ժամանակ` այնպես, ինչպես առաջին խաղի ընթացքում։
Իր կարիերայի ընթացքում Վրիզասն իր մասնակցած 500 հանդիպումներում խփել է ավելի քան 100 գոլ։
2008 թվականի հունվարի 2-ին Վրիզասն ստանձնել է թիմի տեխնիկական տնօրենի պարտականությունը, իսկ 2009-ի հոկտեմբերի 9-ին` Թեոդորոս Զագորակիսի հեռանալուց հետո, զբաղեցրել է ՊԱՕԿ ՖԱ-ի նախագահի պաշտոնը, որից հրաժարվել է նույն տարվա օգոստոսի 11-ին։ 2012 թվականի հունվարին Զագորակիսի՝ երկրորդ պաշտոնաթողությունից հետո Զիզիս Վրիզասն ակումբի կառավարման խորհրդի միաձայն որոշման հիման վրա վերընտրվել է։
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի ազգային հավաքականի կազմում Զիզիս Վրիզասը հանդես է եկել 1994 թվականի ապրիլի 27-ին Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[3]։ Առաջին գոլը խփվել է 1995 թվականի հունվարի 25-ին Կիպրոսի հավաքականի դարպասին[4]։ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Վրիզասը մասնակցել է 6 հանդիպումներից 5-ին և գոլ խփել Ռուսաստանի հավաքականի դարպասին։ Հաջորդ՝ «Կոնֆեդերացիաների գավաթ 2005» մրցաշարում Զիսիսը մասնակցել է բոլոր 3 խաղերին։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Greece - Saudi Arabia 5:1» (անգլերեն)։ Eu-football.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-17
- ↑ «Cyprus - Greece 2:3» (անգլերեն)։ Eu-football.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կավալա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Հույն ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Սելտա Վիգոյի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ