Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական գերեզմանատուն № 6
Cmentarz nr 6 Krempna 15.JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունKrempna?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա)ը գտնվում է Լեհաստանում
Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա)
Հուշարձան

Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 6 - Krempna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Կրեմպնա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում: Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գերեզմանոցում հուղարկավորված են ավստրիական, գերմանական և ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով:

Գերեզմանատանը հուղարկավորված են 53 ավստրիացի, 33 ռուս և 34 գերմանացի անհայտ զինվորներ: 1914 թվականին Կրեմպնա գյուղում գտնվող Սուրբ Կոսմի և Դեմիանի եկեղեցիները եղել են դաշտային հիվանդանոց և ենթադրվում է, որ այստեղ թաղված են զինվորներ, ովքեր զոհվել են վերքերից:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը ցանկապատված է քարե ցանկապատով: Գերեզմանատան կենտրոնում գտնվում է հուշարձան, կազմված չորս քարե սյուններից, որոնց գագաթներ միանում են քարե ծաղկեպսակով: Այս հուշարձանը տեղադրվել է 1990 թվականին և ստեղծել են արաբ փորագրիչները լեհ և ավստրիացի զինվորականների պատվերով, ովքեր խաղաղապահներ են Գոլանի բարձունքներում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 32-33. ISBN 83-85557-20-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]