Զինդեր (Նիգեր)
ֆր.՝ Zinder անգլ.՝ Zinder | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
ԲԾՄ | 479±1 մետր | |
Բնակչություն | 322 935 մարդ (2012)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Զինդեր (տեղացիներն անվանում են նաեւ Դամագարամ), նախկինում նաեւ կոչվել է Սինդեր, Նիգերի երրորդ ամենամեծ քաղաքն ՝ 170,574 բնակչության թվով (2001 թ. մարդահամարի տվյալներով)[2]: 2012 թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 235,605 մարդ[3]: Գտնվում է մայրաքաղաք Նիամեյից 861 կմ. արեւելք եւ Կանո քաղաքից 240 կմ. հյուսիս:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաեւ՝ Դամագարամի սուլթանություն
Զինդերն ի սկզբանե Զենգուի[4] փոքր Հաուզա գյուղատեղին էր: Այն աստիճանաբար զարգացավ եւ ձեռք բերեց կարեւորություն 1736 թ. Կանուրի ազնվականների ժամանումից հետո, ովքեր հյուսիսում կառուցեցին նոր ամրակայուն Բիրնի թաղամասը եւ նույն թվականին էլ Զինդերը հռչակեցին Դամագարամի սուլթանության մայրաքաղաք: Այնուհետեւ այն դարձավ տրանս-սահարյան առեւտրի կարեւոր կենտրոն եւ Կանոյով դեպի հարավ եւ Բորնուով[5] դեպի արեւելք առեւտրային գլխավոր հանգույց: Անվանապես Բորնուի կայսրության ենթակայության տակ մնաց մինչեւ սուլթան Թանիմուն Դան Սուլեյմանի կառավարումը՝ մինչեւ 19-րդ դարավերջ, ով անկախություն հռչակեց եւ վճռական ընդլայնման փուլ նախաձեռնեց[4] :
Եվրոպացիներն այստեղ եկան 19-րդ դարում գերմանացի հետազոտող Հայնրիխ Բարթի հետ, ով 1851 թ. մնաց Զինդերում եւ ավելի ուշ եկավ ֆրանսիացի հետազոտող Մարիուս Գաբրիել Կազմաժուն, ով սպանվեց 1897 թ.[4]: Դրանից հետո, չնայած կարճատեւ դիմադրությանը, Զինդերը գրավեց Վուլե-Շանուանի առաքելության լեյտենանտ Պալիեն 1899 թ.: Ֆրանսիական զորանոցները կոչվում էին Կազմաժուի ամրոց[5], որը ծառայեց որպես Նիգերի ռազմական տարածքի մայրաքաղաք ստեղծումից ի վեր՝ սկսած 1911 թ.: 1926 թ. Հաուզայի ապստամբություններից վախենալով եւ Ջերմայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով (գտնվում է արեւմուտքում) մայրաքաղաքը կրկին տեղափոխվեց Նիամեյ[4]:
Ֆրանսիայից Նիգերի անկախությունից հետո ամրոցը վերանվանեցին Սուլթան Թանիմուն:
Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին «Սելթել» հեռահաղորդակցության ընկերությունը մուտք գործեց Զինդեր, որը կառուցեց բջջային հեռախոսակապի աշտարակ եւ տեղացիներին սկսեց վաճառել կանխավճարային քարտեր: Բջջային կապի մուտքը արմատականորեն փոփոխեց քաղաքում առկա հեռահաղորդակցության գերակշիռ միջոցները, որի շնորհիվ գնորդներն ու վաճառողները կարողացան հաղորդակցման համար ավելի արագ եւ մատչելի միջոցներ ունենալ: Սա մի օրինակ է այն մասին, թե ինչպես են բջջային կապի աշտարակները զարգացող աշխարհում սկսել ձեւափոխել շուկան[6]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինդերի կենտրոնը բաժանված է երեք մասի՝ հյուսիսում Զինգուն կամ Զանգոն է, Տուարեգյան հին ծայրամաս[5], որը հայտնի է տոհմիկ ճարտարապետությամբ եւ հարավում գտնվող Բիրնին՝ Հաուսաների հին տունը, ուր գործում է Զինդերի Մեծ մզկիթը, Թանիմունի ամրոցն ու Սուլթանի պալատը, ինչպես նաեւ թանգարանը: Սաբոն Գարին (նոր քաղաքը) գտնվում է Բիրնիի եւ Զենգուի միջեւ եւ առեւտրային կենտրոնն է՝ հայտնի իր մեծ շուկայով (Grand Marché): Քաղաքը տարածվում է դեպի հյուսիս եւ արեւմուտք՝ մինչեւ Քարքադայի հատված (հյուսիսում). այլ բնակավայրերից են Գարին Մալամն ու Գավոն Կոլիան:
Քաղաքն ունի շատ արտահայտիչ գրանիտե ժայռեր, որոնք անձրեւային եղանակին լճացած ջրի հետեւանք են, չնայած որ քաղաքը քիչ չի տեսել անջուր տարիներ: Վերջերս չինական մի ընկերություն ջրամատակարարման խողովակ է կառուցել հյուսիսից քաղաքի կենտրոնին ջրամատակարարմամբ ապահովելու համար: Մինչդեռ, տարեցտարի աճող բնակչությունը դեռ շարունակում է սակավաջրության խնդրին բախվել:
Զինդերը բաժանված է քաղաքային հինգ թաղերի՝ Զինդեր 1, Զինդեր 2, Զինդեր 3, Զինդեր 4 եւ Զինդեր 5[7]:
Ժողովրդագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1977 | 53,914 | — |
1988 | 119,827 | +122.3% |
2001 | 170,575 | +42.4% |
2012 | 235,605 | +38.1% |
աղբյուր:[8] |
1977 թվականից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Զինդերի բնակչության թիվը քառապատկվել է՝ մոտ 50000 բնակչից հասնելով 200000-ի:
Տրանպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինդերի միջազգային օդանավակայանը (կոդ՝ ZND) գտնվում է քաղաքից մի քանի կիլոմետր հեռու՝ հարավ-արեւմտյան մասում[9]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տնտեսությունը դեռ էապես կախված է շրջակայքի գյուղատնտեսական գործունեությունից: Այսօր քաղաքն ունի արդյունաբերության հետեւյալ ճյուղերը՝ Մալամ Յարո դաբաղանոց (կաշվի դաբաղ), Գիդան Ալկակի (խմորեղենի արտադրություն), Սահարա Սահել սնունդ (անտառային ոչ-փայտյա արտադրանք) եւ Սորազ (բենզինի զտման գործարան, որը քաղաքի հյուսիսում է՝ 50 կմ. հեռու): 2011 թ. Նիգերի հանրապետության ձեթի զտման առաջին գործարանը շահագործման հանձնվեց Զինդերում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- James Decalo. Historical Dictionary of Niger. Scarecrow Press/ Metuchen. NJ – London (1979) ISBN 0-8108-1229-0
- Finn Fuglestad. A History of Niger: 1850–1960. Cambridge University Press (1983) ISBN 0-521-25268-7
- Jolijn Geels. Niger. Bradt UK/ Globe Pequot Press USA (2006) ISBN 978-1-84162-152-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինդերի ճամփորդական ուղեցույց, Վիքիվոյաժ
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.stat-niger.org/statistique/file/RENACOM/RENALOC_Niger_733.rar (ֆր.) — INS-NIGER, 2014.
- ↑ Population figures from citypopulation.de, citing (2001) Institut National de la Statistique du Niger.
- ↑ http://citypopulation.de/Niger-Cities.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Geels, Jolijn, (2006) Bradt Travel Guide - Niger, pgs. 213-26
- ↑ 5,0 5,1 5,2 "Chisholm Hugh, ed. (1911)։ «Zinder»։ Encyclopædia Britannica 28 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 985
- ↑ Saylor Michael (2012)։ The Mobile Wave: How Mobile Intelligence Will Change Everything։ Perseus Books/Vanguard Press։ էջ 191։ ISBN 978-1593157203
- ↑ Loi n° 2002-014 du 11 JUIN 2002 portant création des communes et fixant le nom de leurs chefs-lieux. Includes list of 213 communes rurales and seats, 52 Communes urbaines and seats
- ↑ Niger: Administrative Division population statistics
- ↑ Zinder (ZND) Niger: world-airport-codes.com