Զինածաղիկ շքեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինածաղիկ շքեղ
Zinnia elegans, jardín botánico de Tallinn, Estonia, 2012-08-13, DD 01.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Զինածաղիկ
Տեսակ Զինածաղիկ շքեղ
Լատիներեն անվանում
Zinnia elegans


Զինածաղիկ շքեղ, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որի հայրենիքը արևադարձային Աֆրիկան է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի բարձրությունը հասնում է մինչև 50-70 սմ-ի։ Տերևները մուգ կանաչ են, ցողունն ու ընձյուղները ծածկված են խիտ, կոշտ աղվամազով։ Ծաղկաբույլերն ունեն ամենատարբեր գունավորում՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, բաց մանուշակագույն, դեղին, նարնջագույն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից մինչև առաջին սառնամանիքները։ Լուսասեր ու ջերմասեր բույս է։ Վատ է տանում անգամ թեթեևակի սառնամանիքները։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, փուխր, ստրուկտուրային ավազակավային հողերը։ Հանդիպում են հասարակ և լիաթերթիկ ծաղկավոր տեսակները։

Սերմերը ցանում են ջերմոցներում՝ մարտի կեսերին, ծիլերը վերատնկում են արկղերում կամ տորֆահումուսային թաղարներում։ Մայիսի առաջին տասնօրյակում սածիլները դաշտ են տեղափոխում և տնկում բարձր տեսակները՝ մեկը մյուսից 40 սմ, իսկ ցածրաճ տեսակները՝ 30 սմ հեռավորության վրա։ Ցածրաճ (լիլիպուդային) տեսակներից կարելի է նշել Կարմիր Գլխարկը և Թոմթումբը։ Առանձնապես մեծ տարածում է գտել Ֆանտազիա սորտը։

Խոշորածաղիկ տեսակներից տարածված են`

  • Ատրակցիոնը (բաց կարմիր)
  • Քեների Բերդը (դեղնավուն)
  • Պոուլա Բեան (սպիտակ)
  • Ռոզան (վարդագույն)

Լայնորեն կիրառվում է ծաղկային ձևավորումներում (ծաղկային օջախներ, ծաղկաթմբեր, խմբեր), հատկապես հուշարձանների ձևավորման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987