Զինաիդա Երմոլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինաիդա Երմոլևա
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1898
Ֆրոլովո, Վոլգոգրադի մարզ
Մահացել էդեկտեմբերի 2, 1974(1974-12-02) (76 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանKuzminskoye Cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ և վիրուսաբան
Հաստատություն(ներ)Q4146901? և Russian Medical Postgraduate Academy?
Գործունեության ոլորտՄանրէաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ամուսին(ներ)Լև Զիլբեր
Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևայի հուշատախտակը Ֆլորովո քաղաքում, որտեղ նշվում է նրա ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր լինելը

Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևա (ռուս.՝ Зинаида Виссарионовна Ермольева հոկտեմբերի 15 (27), 1898, Ֆրոլովո, Վոլգոգրադի մարզ - դեկտեմբերի 2, 1974(1974-12-02), Մոսկվա, ԽՍՀՄ), միկրոկենսաբան, որը հայտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զինվորների համար պենիցիլինի ինքնուրույն սինթեզը հայտնագործելու համար։ Մահվանից առաջ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ էր[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Երմոլևան ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բժշկության ֆակուլտետը։ 1925 թվականից եղել է Մոսկվայի միկրոկենսաբանության և համաճարակաբանության ինստիտուտների ղեկավար[2]։

1925 թվականին Երմոլևան նշանակվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մանրէաբանական կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Այնտեղ նա սկսել է բակտերիոֆագերի և բնական հակամանրէային գործոնների մասին իր ուսումնասիրությունները՝ մասնավորապես խորանալով լիզոցիմների գործառույթներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստացավ պենիցիլին[3], ապա ակտիվորեն մասնակցել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական արտադրության կազմակերպմանը։ Այս գյուտը Հայրենական Մեծ պատերազմում փրկել է խորհրդային զորքերի հազարավոր կյանքեր։ Այն խորհրդային հիվանդանոցներում առաջին անգամ օգտագործվել է 1943 թվականին[4]։

1942 թվականին նա հրապարակել է իր վրա կատարած փորձերի արդյունքները։ Այդ ժամանակ խմելով Vibrio cholerae բակտերիայով լուծույթը վարակվել էր, սակայն բուժումից հետո նա առողջացել է[5]։ Նրա հետազոտության արդյունքները զգալիորեն նպաստել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում Ռուսաստանի պատերազմական գործողություններում խոլերայի դեմ կանխարգելիչ միջոցառումներին[6]

1947 թվականին Երմոլևան դարձել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության նորաստեղծ Հակաբիոտիկների ինստիտուտի տնօրեն[7]։ 1952 թվականից մինչև իր մահը նա գլխավորել է Մոսկվայի Կենտրոնական հետբուհական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը (այժմ՝ Ռուսաստանի հետբուհական կրթության բժշկագիտության ակադեմիա)[8]։

Երմոլևան 500-ից ավելի գիտական և 6 մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարության ներքո պատրաստվել և պաշտպանվել է շուրջ 180 դիսերտացիա, այդ թվում՝ 34 դոկտորական թեզեր[9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Obituary: Zinaida Vissarionova Ermolieva»։ Journal of Antibiotics 28: 399։ 1968 
  2. Кноповым, М.М., Клясовым, А.В.։ «История РМАПО: Зинаида Виссарионовна Ермольева — создатель первого отечественного антибиотика» [History RMAPO: Zinaida Vissarionovna Yermolyeva - Creator of the first domestic antibiotic] (Russian)։ Russian Medical Academy of Postgraduate Education։ Վերցված է 16 January 2016 
  3. Кветной И. 30 величайших открытий в истории медицины, которые навсегда изменили нашу жизнь. Жизни ради жизни. Рассказы ученого клоунеля. — АСТ, 2015. — С. 135. — ISBN 9785457492899
  4. Ford J.B. (2014)։ «Crisis Point: The Rise and Fall of Penicillin»։ The Microscope 62 (3): 123–135 
  5. Arsen P. Fiks, Paul A. Buelow (2003)։ Self-experimenters: Sources for Study։ Greenwood Publishing Group։ էջ 70։ ISBN 978-0-313-32348-5 
  6. Karpova Lisa (1 Feb 2013)։ «Seventy years after the Battle of Stalingrad»։ Pravda.ru 
  7. Commire Anne, Klezmer Deborah (eds.)։ Dictionary of women worldwide : 25,000 women through the ages։ Thomson Gale։ էջ 612։ ISBN 0-7876-7585-7 
  8. Tsarevskaya Lyubov (25 April 2012)։ «Madam Penicillin»։ Voice of Russia 
  9. Медицинская газета
  10. Ермольева Зинаида Виссарионовна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  11. «Zinaida ErmolEva»։ Great Soviet Encyclopedia (3rd ed.)։ Gale Group։ 1979