Զիմինների առանձնատուն Դեգտյարնի նրբանցքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիմինների առանձնատուն Դեգտյարնի նրբանցքում
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1896
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Զիմինների առանձնատուն Դեգտյարնի նրբանցքում (ռուս.՝ Особняк Зиминых в Дегтярном переулке), տեսարժանություն Մոսկվայում։ Ծխախոտագործ Նիկոլայ Գավրիլովիչ Զիմինի տունը կառուցվել է 1896 թվականին ճարտարապետ Էդմունդ Յուդիցկու նախագծով։ Գտնվում է Դեգտյարնի նրբանցք, շենք № 8 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկլեկտիզմի ոճով երկհարկանի տունը կառուցվել է 1896 թվականին ճարտարապետ Էդմունդ Ստանիսլավովիչ Յուդիցկու նախագծով[3]։ 1913-1914 թվականներին վերակառուցվել է։

1920-ական թվականներին շենքում գտնվում էր Յ. Մ. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանի վարչությունը[4][5][6]։ Մինչև 2015 թվականը շենքը զբաղեցրել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտը[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը ձախից և աջից հարում է երկու եկամտաբեր տներին։ Ճակատը զարդարված է ելունով։ Աջ մասում բնօրինակ պատուհան է լոջիայով և տոսկանական օրդերի սյուներով[4]։ Կենտրոնում, մուտքի վերևում մետաղյա հովար է, որի կողքերին տեղադրված են ջահերի տեսքով լուսատուներ[3]։ Կենտրոնական պատշգամբի վերևում շենքը կառուցելու տարեթիվն է՝ «1896»[7]։

Կառույցը պահպանում է ճակատի XIX դարի դեկորը և ներքին ձևավորման տարրերը։ Լավ պահպանվել է շենքի ներսույթը, մասնավորապես գլխավոր նախասրահը, որի պատերը զարդարում են գեղատեսիլ մեծանկարներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. «Особняк Зиминых, 1896 г., 1913—1914 гг». Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 380. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  4. 4,0 4,1 4,2 «Учёные НИИ Киноискусства не хотят уезжать из особняка Зиминых». Агентство по управлению и использованию памятников истории и культуры. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  5. «Особняк Н. Г. Зимина, г. Москва, Дегтярный переулок д. 8, стр. 3». Городской портал Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  6. Романюк С. К. Покровка. От Малой Дмитровки в Заяузье. — М.: Центрполиграф, 2015. — С. 14. — 256 с. — ISBN 978-5-227-05723-5.
  7. Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 643. — ISBN 978-5-227-04274-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]