Jump to content

Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Զիմբաբվե
ՏեղագրությունՀարարե
ՎայրՀարարե
Հիմնադրվել է1903
Քարտեզ
Քարտեզ

Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան (անգլ.՝ Zimbabwe Museum of Human Sciences), նախկինում կոչվել է Վիկտորյա թագուհու թանգարան, գտնվում է Կենտրոնական Հարարե անունով հայտնի տարածքում (Զիմբաբվե)։ Բացվել է 1903 թվականին[1]։

Թանգարանն ունի գրադարան, պատկերասրահ, հնագիտական և ազգագրական ցուցանմուշներ, մասնավորապես շոնաների գյուղի մակետը։ Թանգարանում ներկայացված են նաև վայրի բնության ցուցանմուշներ[2], որոնք ցուցադրվում են հանրային պատկերասրահներում։ Թանգարանի զգալի մասը նվիրված է մարդկային էվոլյուցիային ու պատմությանը և պատմում է հնագույն մարդկանց կողմից գործիքների օգտագործման մասին[1]։ Թանգարանի գլխավոր ցուցանմուշը լեմբա ժողովրդի յոթհարյուրամյա արտեֆակտն է` նգոնա լունգունդուն, որը ոմանք համարում են Ուխտի Տապանակի կրկնօրինակը։ Դա ամենահին փայտե առարկան է, որը երբևէ հայտնաբերվել է Աֆրիկայում` Սահարայից հարավ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Museum of Human Sciences». Zimbabwe Field Guide (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Զիմբաբվեի թանգարանները». Africana.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Zimbabwe displays 'Ark of Covenant replica'». BBC (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.