Զիզինիո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Tomás Soares da Silva | ||
Ազգությունը | բրազիլացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Մեստրե Զիզա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1921[1] | ||
Ծննդավայր | Սան Գոնսալու | ||
Մահվան ամսաթիվ | 8 փետրվար, 2002 | ||
Մահվան վայր | Նիտերոյ | ||
Հասակ | 1.72 մ | ||
Քաշ | 63 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Պատանեկան կարիերա | |||
1936-1938 |
![]() | ||
1938 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1939-1950 |
![]() | 329 | (146) |
1950-1957 |
![]() | 274 | (122) |
1957-1958 |
![]() | 60 | (24) |
1958-1961 |
![]() | 1 | (0) |
1962 |
![]() | ? | (16) |
Ազգային հավաքական | |||
1942-1957 |
![]() | 54 | (30) |
Մարզչական կարիերա | |||
? |
![]() | ||
1960 |
![]() | ||
1965-1966 |
![]() | ||
1967 |
![]() | ||
1972 |
![]() | ||
1975-1976 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թոմաս Սոարես դա Սիլվա (Զիզինիո) (բրազ.-պորտ.՝ Tomás Soares da Silva/Zizinho, սեպտեմբերի 14, 1921[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - փետրվարի 8, 2002, Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսած 15 տարեկանից Զիզինիոն եղել է «Կարիոկա» ակումբի անդամ, որի հիմնադիրը նրա հայրն էր, իսկ 17 տարեկանում տեղափոխվել է «Բայրոն»` մնալով այնտեղ 4 ամիս: Հետո Զիզինիոն փորձեց ընդգրկվել մեծահասակների ակումբներ, բայց և՛ «Ամերիկան», և՛ «Սան Կրիստովոան» հրաժարվեցին նրա ծառայություններից: Այդ ժամանակ Զիզինիոն 1939 թվականին որոշեց իր ուժերը փորձել «Ֆլամենգոյում»: Ակումբում անցկացրեց մեկ մարզում, և ապա տեղի ունեցավ հետևյալը. արգենտինական «Ինդեպենդյենտե » ակումբի դեմ խաղի ժամանակ հանդիպման ավարտից 10 րոպե առաջ վնասվածք ստացավ հայտնի Լեոնիդասը. թիմի մարզիչ Ֆլավիո Կոշտան համարձակվեց խաղադաշտ դուրս բերել 18-ամյա Զիզինիոյին և չսխալվեց. բրազիլացին դարձավ 2 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի հետ կնքվեց պայմանագիր, և հենց նա դարձավ «Սև ալմաստի» (Լեոնիդաս դա Սիլվայի) հետնորդը: 1940 թվականին նա առաջին անգամ ներգրավվեց Ռիոյի հավաքականում, իսկ 1942-1944 թվականները անվանեցին «Ֆլամենգոյի» պատմության «ոսկե եռամյակ». այս 3 տարիներին ակումբը 3 անգամ անընդմեջ հաղթեց Ռիոյի առաջնությունը:
1950 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Զիզինիոն անսպասելիորեն տեղափոխվեց «Բանգու»: «Ռուբրոնեգրոսի» նախագահ Դարիո դե Մելոյի այս որոշումը խիստ զայրացրեց Զիզինիոյին. «Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել խաղալ Ձեզ համար վնասված ոտքով, իսկ Դուք ինձ վաճառեցիք իմ մեջքի ետևում` կանգնեցնելով փաստի առաջ...»: «Բանգուն» առավել ցածրամակարդակ ակումբ էր, քան «Ֆլամենգոն»:
1957 թվականին Զիզինիոն տեղափոխվեց «Սան Պաուլու» և հենց նույն տարում այդ ակումբի հետ հաղթեց Սան Պաուլույի առաջնությունը, բայց շուտով ստիպված էր լքել ակումբը. ակումբը նրա վրա տուգանք սահմանեց «գիշերային զվարճանքների» պատճառով, մամուլը սկսեց վարկաբեկել ֆուտբոլիստին և հարձակվողը ինքը որոշեց հեռանալ ակումբից` ոչ այնքան հայտնի «Ուբերաբու»` Բրազիլիայի հավաքականի 1950-ական թվականների դեմքերից մեկի` Ալվին Դանիլոյի խորհրդով: Վերջապես իր կարիերան Զիզինիոն ավարտեց 41 տարեկան հասակում չիլիական «Աուդաքս Իտալյանո» ակումբում` կատարելով խաղացող մարզիչի պարտականությունները:
Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիզինիոն մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ հենց Բրազիլիայում: Առաջին երկու հանդիպումները` Մեքսիկայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ, Զիզինիոն բաց թողեց` թեթև վնասվածքի պատճառով: Հարավսլավիայի հավաքականի դեմ խաղի սկսվելուց առաջ Բալկանյան թիմի ավագ Ռայկո Միտիչը, տրիբունայի ներքևում գտնվող հատվածում մարզվելու ժամանակ, երկաթյա կեռի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ: Ֆուտբոլիստը շտապ բուժօգնության կարիք ուներ, բայց բրազիլացիները պահանջեցին ուելսցի մրցավար Գրաֆֆիտսին խաղը սկսել սահմանված ժամանակին. արդյունքում արդեն 4-րդ րոպեին Ադեմիրը Զիզինիոյի փոխանցումից հետո գրավեց արդեն թուլացած Հարավսլավիայի դարպասը: Հավանաբար, որպեսզի ինչ-որ կերպ վերականգնի արդարությունը, մրցավարը չեղարկեց Զիզինիոյի հաջորդ գոլը, բայց Զիզինիոն շուտով նորից գոլի հեղինակ դարձավ, և արդյունքում բրազիլացիները հաղթեցին 2:0 հաշվով, ինչը թույլատրեց նրանց անցնել եզրափակիչ փուլ: Այնուամենայնիվ առաջնությունը հաղթեց Ուրուգվայը:
Դրանից մեկ տարի առաջ Զիզինիոն հաղթեց Ամերիկայի գավաթը, և հետո մի քանի անգամ ևս մասնակցեց այդ մրցաշարին:
Մարզչական կարիերա և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի վերոնշյալ չիլիական «Աուդաքս Իտալյանո» ակումբում խաղացող մարզչի պարտականությունները կատարելուց, բրազիլացին մարզել է նաև «Բանգու», «Վասկո դա Գամա», Սան Պաուլուի «Ամերիկա» ակումբները և Բրազիլիայի օլիմպիական հավաքականը, որի հետ նա հաղթել է 1967 թվականի Պանամերիկյան խաղերը: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, նրա մարզչական կարիերան այնքան հաջողված չէր, ինչքան խաղայինը:
Հանրահայտ հարձակվողը նաև գրել է ինքնակենսագրական գիրք`«Մեստրե Զիզա` ֆուտբոլի ճիշտն ու սխալը» վերնագրով:
Զիզինիոն վախճանվել է 2002 թվականին Նիտերոյում` 80 տարեկան հասակում:
Նվաճումներ և ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր`1950
- Ամերիայի գավաթի հաղթող` 1949
- Ամերիկայի գավաթի եզրափակիչ փուլ` 1945, 1946, 1953, 1957
- Ռոկի գավաթի եզրափակիչ փուլ` 1945
- Ռիո Դե Ժանեյրո նահանգի առաջնության հաղթող` 1942, 1943, 1944
- Սան Պաուլու նահանգի առաջնության հաղթող` 1957
- Պանամերիկյան խաղերի հաղթող (մարզչի կարգավիճակով)` 1967
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկայի գավաթի պատմության լավագույն ռմբարկու` 17 գնդակ (Ռոբերտո «Տուչո» Մենդեսի հետ միասին)
- 1950 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
- 1949 թվականի Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ
- 1955 թվականի Ռիո Դե ժանեյրոյի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
- Զիզինիոն 145 գոլով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը Ֆլամենգոյի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зизиньо. Кумир самого Пеле // Игорь Гольдес. 100 легенд мирового футбола. Выпуск второй. М., 2003. С. 22-28.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.