Զիբենբերգի տուն
Զիբենբերգի տուն | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Արևելյան Երուսաղեմ |
| Հիմնադրվել է | 1970 |
| 31°46′28.44″N 35°13′59.43″E / 31.7745667°N 35.2331750°E | |
| Կայք | siebenberghouse.com |
![]() | |
![]() | |
Զիբենբերգի տուն (անգլ.՝ Siebenberg House; եբրայերեն՝ מוזיאון זיבנברג ), հնագիտական թանգարան Երուսաղեմի հին քաղաքում՝ Բեյտ Հա-Շոևայի № 5 ծառուղում։
Թեո և Մարիամ Զիբենբերգները 1970 թվականին գնելով տունը` համոզված էին, որ այն կառուցվել է հնագիտական նշանակալի արժեք ունեցող տարածքի վրա։ Բայց հնագետները թերահավատորեն էին տրամադրված, և Թեո Զիբենբերգն ստիպված էր ինքնուրույն անցկացնել և ֆինանսավորել հնագիտական պեղումները։
18 տարվա ընթացքում Զիբենբերգի տան տակ անցկացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ժայռի մեջ փորված և համարակալված հնագույն կացարանների և ծիսական լոգարանների մնացորդներ, ջրանցույցեր, հսկայական պահեստներ և դամբարաններ, որոնք կառուցվել են 3000 տարի առաջ՝ Սողոմոն Իմաստունի և Առաջին տաճարի ժամանակ, ինչպես նաև` Երկրորդ տաճարի և Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի կառույցներ։ Թանգարանում ցուցադրված են հազվագյուտ գտածոներ, այդ թվում` կերամիկա, ապակյա իրեր, խճանկարներ, մետաղադրամներ, կավե ամաններ և զենքեր[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Siebenberg House @ ilMuseums.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Siebenberg House Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիբենբերգի տուն» հոդվածին։ |

