Զեֆիրային գիտափորձ
Սթենֆորդյան զեֆիրային գիտափորձ, պարգևատրման հետաձգմանն ուղղված հետազոտությունների շարք։ Անցկացվել է 1960-ական թվականների վերջին և 1970-ականների սկզբին հոգեբան Ուոլտեր Միշելի ղեկավարությամբ, ով ավելի ուշ դարձավ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր[1]։ Այդ գիտափորձերում երեխաներին առաջարկում էին ընտրություն` որոշ ժամանակ (մոտ 15 րոպե) համբերատար սպասել և ստանալ կրկնակի քանակով քաղցրավենիք կամ անմիջապես վերցնել այն` հրաժարվելով կրկնապատկելու հնարավորությունից։ Առաջին դեպքում հետազոտողը լքում էր սենյակը, որպեսզի վերադառնար սահմանված ժամանակից հետո։ Որպես խրախուսանք՝ օգտագործվում էր զեֆիր (մրգապաստեղ), թխվածքաբլիթ կամ բրեցել։ Հետագա գիտափորձերում գիտնականները բացահայտել են, որ այն երեխաները, ովքեր կարողացել էին սպասել կրկնակի խրախուսանքին, որպես կանոն, հետագայում ավելի բարեկեցիկ կյանքով էին ապրում։ Այդպիսի եզրակացության հանգել են՝ SAT թեստի[2], կրթության որակի[3], մարմնի զանգվածի ցուցչի[4] և կյանքի որակի այլ ցուցանիշների ուսումնասիրության հիման վրա[5]։
Սկզբնական գիտափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձի գաղափարը ծագել է Տրինիդադ կղզում Միշելի ձեռք բերված դիտարկումների հիման վրա։ Կղզում ապրող էթնիկական տարբեր խմբերի ներկայացուցիչները իրենց հարևանների վերաբերյալ ունեին որոշակի կարծրատիպեր։ Տարբեր խմբերի ներկայացուցիչները կարծում էին, որ իրենք խիստ տարբերվում են միմյանցից այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են խենթությունը, ինքնավերահսկողությունը և ժամանակն ուրախ անցկացնելու կարողությունը[6]։ Այդ ոչ ծավալուն (n = 53) գիտափորձն ուղղված էր՝ ուսումնասիրելու Տրինիդադի գյուղական դպրոցի 7-9 տարեկան երկու սեռերի երեխաներին (35 վեստ-հնդկական սևամորթ և Indo-Caribbeans ազգության 18 ներկայացուցիչ)։ Երեխաներին խնդրել էին հայտնել իրենց որոշման մասին. անմիջապես ստանա՞լ 1¢ արժողությամբ կոնֆետ, թե՞ մեկ շաբաթ անց՝ 10¢ արժողությամբ։ Mischel-ը հայտնեց, որ գոյություն ունեցող կարծրատիպերը չեն հաստատվել գիտափորձի արդյունքներով[7]. ավելի կարևոր եղան այլ գործոններ։ Նկատվեցին նաև տարիքային մեծ տարբերություններ, իսկ բարձր և ցածր սոցիալ-տնտեսական մակարդակի խմբերում գիտափորձի արդյունքում էական տարբերություններ չնկատվեցին[1]։ Մինչդեռ հոր բացակայությունը աֆրիկացիների խմբում տարածված երևույթ էր (արևելահնդկական խմբում կար այդպիսի միայն մեկ երեխա), և այդ գործոնը ունեցավ ամենամեծ ազդեցությունը. լիարժեք ընտանիքների երեխաները դրսևորում էին ցանկությունը զսպելու գերազանց կարողություն։
Սթենֆորդյան գիտափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես առաջին «Զեֆիրային թեստ»՝ 1960 թվականին Սթենֆորդյան համալսարանում անցկացվել է Walter Mischel-ի և Ebbe B. Ebbesen-ի հետազոտությունը[8]։
Նախնական հետազոտության նպատակն էր պարզել, թե երբ է զարգանում երեխաների՝ բավարարումը հետաձգելու, ցանկալին ստանալու համար սպասելու կարողությունը։ Բնօրինակ գիտափորձն անցկացվել է Սթենֆորդյան համալսարանում տեղակայված Bing Nursery School մանկապարտեզում։ Հետազոտությանը մասնակցել են 4-6 տարեկան երեխաները։ Երեխաներին տանում էին առանց շեղող գործոնների մի սենյակ, որտեղ նրանց ցանկացած հյուրասիրությունը (օրեո թխվածքաբլիթ, զեֆիր կամ ոլորաբլիթ) դրված էր լինում սեղանին[1]։ Հետազոտողները երեխաներին թույլ էին տալիս անմիջապես ուտել քաղցրավենիքը կամ խոստանում էին կրկնապատկել խրախուսանքը, եթե նրանք կարողանային զսպել գայթակղությունը և սպասել 15 րոպե[1]։ Mischel-ը նկատեց, որ որոշ երեխաներ ձեռքով փակում էին աչքերը կամ պտտվում էին, որպեսզի չտեսնեն քաղցրավենիքը, մյուսները ճոճում էին աթոռը կամ խաղում մազերի հետ, շոշափում զեֆիրը, իսկ ոմանք էլ հետազոտողի դուրս գալուն պես՝ անմիջապես ուտում էին այն[1]։
Գիտափորձին մասնակցած ավելի քան 600 երեխաներից քչերն անմիջապես կերան քաղցրավենիքը։ Մեկ երրորդը կարողացավ զսպել ցանկությունը, որպեսզի ստանա կրկնակի քաղցրավենիք։ Հետաձգված հաճույքի կարևոր գործոն էր հանդիսանում հետազոտվողի տարիքը[1]։
Սուբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտվողները Bing Nursery School մանկապարտեզ հաճախող երեխաներն էին՝ 17 տղա և 17 աղջիկ։ Հետազոտվողներից երեքի տվյալները հաշվի չեն առնվել, քանի որ նրանք չեն կարողացել հասկանալ հրահանգը։ Երեխաների տարիքը տատանվում էր 3․8 տարեկանից մինչև 5․8 տարեկանի սահմանում (միջին տարիքը կազմում էր 4․9 տարեկան)։ 8 հոգի (4 տղամարդ, 4 կին) պատահականության սկզբունքով տեղաբաշխվել է գիտափորձի 4 պայմաններից յուրաքանչյուրում, ընդ որում, յուրաքանչյուր պայմանի դեպքում յուրաքանչյուր հետազոտող թեստավորել է 2 տղայի և 2 աղջկա, որպեսզի խուսափեն հետազոտողի սեռից կախված ստացվող արդյունքներից[7]։
Պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անմիջապես (քիչ նախընտրելի) և հետաձգված (առավել նախընտրելի) խրախուսանքները գտնվում էին երեխայի առջև և հասանելի էին տեսնելու համար[7]
- Երկու խրախուսանքներն էլ թաքնված էին երեխայից[7]
- Երեխան կարող էր տեսնել միայն կրկնակի (հետաձգված) խրախուսանքը[7]
- Երեխան կարող էր տեսնել միայն սովորական (անմիջապես տրվող) խրախուսանքը[7]։
Հետագա ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա ուսումնասիրություններում՝ տարիներ անց, Mischel-ը անսպասելի կոռելյացիաներ է հայտնաբերել զեֆիրային թեստի արդյունքների և երեխաների հետագա կենսական հաջողությունների միջև[5]։ 1988 թվականին անցկացված առաջին ստուգող հետազոտությունը ցույց տվեց, որ «այն երեխաները, ովքեր կարողացել էին ավելի երկար զսպել խրախուսանքն ստանալու ցանկությունը, ավելի քան տասը տարի հետո իրենց ծնողների կողմից ներկայացվել են որպես առավել կոմպետենտ դեռահասներ»։
Երկրորդ ստուգող հետազոտությունը, որն անցկացվել է 1990 թվականին, ցույց տվեց, որ ցանկությունը զսպելու կարողությունն անդրադարձել է նաև SAT-թեստի արդյունքում ավելի բարձր միավորներ ձեռք բերելու վրա[5]։
2011 թվականին անցկացվել է հետազոտության մասնակիցների (նրանք արդեն միջին տարիքի էին) գլխուղեղի տոմոգրաֆիկ հետազոտություն։ Խրախուսանքի արժանանալու ցանկությունը շատ և քիչ զսպած հետազոտվողների միջև տարբերությունները նկատվել են երկու ոլորտում․ գլխուղեղի կեղևի վերառջևի հատվածում (ավելի ակտիվ էին ցանկությունն առավել երկար զսպած մասնակիցներինը) և ցանկության համար պատասխանատու հատվածում[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Mischel W., Ebbesen E. B., Zeiss A. R. Cognitive and attentional mechanisms in delay of gratification. (англ.) // Journal of personality and social psychology. — 1972. — Vol. 21, no. 2. — P. 204—218. — ISSN 0022-3514. — DOI:10.1037/h0032198. — PMID 5010404
- ↑ Mischel, Walter (1989). «Delay of gratification in children.». Science 244: 933–938. DOI:10.1126/science.2658056
- ↑ Ayduk O., Mendoza-Denton R., Mischel W., Downey G., Peake P. K., Rodriguez M. Regulating the interpersonal self: strategic self-regulation for coping with rejection sensitivity. (англ.) // Journal of personality and social psychology. — 2000. — Vol. 79, no. 5. — P. 776—792. — DOI:10.1037/0022-3514.79.5.776. — PMID 11079241
- ↑ Schlam T. R., Wilson N. L., Shoda Y., Mischel W., Ayduk O. Preschoolers' delay of gratification predicts their body mass 30 years later. (англ.) // The Journal of pediatrics. — 2013. — Vol. 162, no. 1. — P. 90—93. — DOI:10.1016/j.jpeds.2012.06.049. — PMID 22906511
- ↑ 5,0 5,1 5,2 (1990) «Predicting Adolescent Cognitive and Self-Regulatory Competencies from Preschool Delay of Gratification: Identifying Diagnostic Conditions». Developmental Psychology 26 (6): 978–986. DOI:10.1037/0012-1649.26.6.978
- ↑ W. Mischel. (1958)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Mischel, Walter; Ebbesen, Ebbe B. (October 1970)
- ↑ 8,0 8,1 Marshmallow Test Points to Biological Basis for Delayed Gratification, Science Daily (September 1, 2011). Архивировано 4 октября 2011 года. Проверено 4 октября 2011
- ↑ Casey B. J., Somerville L. H., Gotlib I. H., Ayduk O., Franklin N. T., Askren M. K., Jonides J., Berman M. G., Wilson N. L., Teslovich T., Glover G., Zayas V., Mischel W., Shoda Y. Behavioral and neural correlates of delay of gratification 40 years later. (англ.) // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. — 2011. — Vol. 108, no. 36. — P. 14998—15003. — ISSN 0027-8424. — DOI:10.1073/pnas.1108561108. — PMID 21876169
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joachim de Posada (feb 2009). «Don't eat the marshmallow!» (video) (անգլերեն). TED. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- «Британские учёные провели долгий «зефирный эксперимент»» (ռուսերեն). Росбалт. 2011 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- Զեֆիրային գիտափորձը youtube-ում