Զարմինե Զեյթունցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զեյթունցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարմինե Զեյթունցյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1990) |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 22, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայր | Պերճ Զեյթունցյան |
Զարմինե Պերճի Զեյթունցյան (հունվարի 22, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ (2016-2018)[1]։
Հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի դուստրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարմինե Զեյթունցյանը ծնվել է 1968 թվականին Երևանում Պերճ Զեյթունցյանի ընտանիքում։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արաբերեն լեզու և գրականություն բաժինը, Մոսկվայի Ֆինանսների ակադեմիայում 1992-1993 թվականներին ուսանել է բանկային գործ և ֆինանսներ, 2001-2004 թվականներին Կալիֆորնիայի համալսարանում՝ բիզնես կառավարում[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-2011 թվականներին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում եղել է ֆոնդահայթայթման համակարգող, 2011 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նույն հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավար, 2013-2014 թվականներին՝ ՌՎՎԶ հիմնադրամի հանրային կապերի և զարգացման տնօրեն, 2013-2014 թվականներին Դիլիջանի միջազգային դպրոցի զարգացման տնօրեն (ՌՎՎԶ հիմնադրամ), 2014-2016 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային կապերի բաժնի տնօրեն։ 2016-2018 թվականներին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Zarmine (Zara) Zeitountsian». RepatArmenia (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)