Զդենեկ Նեհոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զդենեկ Նեհոդա
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1952(1952-05-09)[2][3][4][…] (71 տարեկան)
Ծննդավայր Hulín կամ Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[1]
Դիրք հարձակվող

Զդենեկ Նեհոդա (չեխ․՝ Zdeněk Nehoda, մայիսի 9, 1952(1952-05-09)[2][3][4][…], Hulín և Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[1]), չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել երկրի ազգային հավաքականում։ Չեխոսլովակիայի ռեկորդակիր է հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով (90)։ 1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրո 1980-ի բրոնզե մեդալակիր։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է «Սպարտակի» և «Գոթվալդների» երիտասարդական թիմերում։ 1969 թվականին դարձել է «Գոթվալդների» հիմնական թիմի խաղացող։ 1970 թվականին դարձել է Չեխոսլովակիայի գավաթակիր։ 1971 թվականին տեղափոխվել է Պրահայի «Դուկլա»։ Ակումբում նա խաղացել է 12 տարի, երեք անգամ նվաճել է երկրի առաջնությունը, երկու անգամ՝ գավաթը, երկու անգամ ճանաչվել է երկրի լավագույն խաղացող[5][6]։ 1971 թվականին Յոզեֆ Ադամցի հետ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1979 թվականին տիտղոսը կիսել է Կարել Քրոուպի հետ։ Ազգային հավաքականում Նեհոդան հանդես է եկել 1971-1987 թվականներին և անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 31 գոլի հեղինակ[7]։ 1976 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն[5][8][9], 1980 թվականին՝ բրոնզե մեդալակիր։ 1983 թվականին տեղափոխվել է գերմանական «Դարմշտադտ»։ Մեկ տարի անց բելգիական «Ստանդարտ»։ Նույն 1984 թվականին մեկնել է Ֆրանսիա և դարձել «Գրենոբլի» խաղացող։ Ֆրանսիացիների կազմում հանդես է եկել երկու տարի, որից հետո մեկնել է Ավստրիա կարիերան ավարտելու։

Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես սպորտային գործակալ Զդենեկ Գրիգերաայի[10] և Թոմաշ Նեցիդի մոտ[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ (2)՝ 1978, 1979
  • Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (2)՝ 1971, 1979

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 http://www.footballdatabase.eu/football.joueurs.zdenek.nehoda.16510.fr.html
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 FBref.com(բազմ․)
  5. 5,0 5,1 «FK Dukla Praha». www.fkdukla.cz (չեխերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Czechoslovakia - Player of the Year». www.rsssf.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
  7. Profil hráče na stránkách Fotbalové asociace ČR
  8. «Zdenek Nehoda - Career stats». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
  9. UEFA.com. «Season 2020 | UEFA EURO 2020». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
  10. Грыгера подписал пятилетний контракт с «Ювентусом» Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
  11. Агент Нецида: «От предложений ЦСКА не принято отказываться» Արխիվացված է Հունվար 3, 2021 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենեկ Նեհոդա» հոդվածին։