Զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենքը տերմին է, որով ընդունված է նշել զգայության յուրահատկությունը, ըստ զգայական օրգանի (կամ դրան համապատասխան նյարդի) գրգովածության։ Առաջին անգամ զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենքի մասին հիշատակել է 19–րդ դարի առաջին կեսի անգլիացի ֆիզիոլոգ Չ․ Բելլը, ապա այն մշակել է գերմանացի ֆիզիոլոգ Ի․ Մյուչչերը։ Միևնույն արտաքին պատճառը ներգործելով զգայության տարբեր օրգանների վրա, առաջացնում է տարբեր զգայություններ։ Ձայնային տատանումներն առաջացնում են լսողական, էլեկտրամագնիսական, լուսայինը՝ տեսողական, քիմքային հատկությունները՝ համի ն հոտի, օրգանիզմի ներքին միջավայրում կատարվող պրոցեսները, որոնք արտացոլվում են ինտևրոցեպտորների և պրոպրիոցեպտորների միջոցով, առաջացնում են օրգանական, շարժողակաև զգայություններ։ Կան գրգռիչներ (այսպես կոչված ունիվերսալ գրգռիչներ՝ էլեկտրական, մեխանիկական), որոնք ներգործելով զգայարանների վրա, առաջացնում են յուրահատուկ զգայություն (գրգռիչն էլեկտրական հոսանք է, թե մեխանիկական հարված, աչքի վրա ազդելիս առաջացնում է տեսողական, ականջի վրա՝ լսողական)։ Այս երնույթը գերմանացի ֆիզիոլոգ Ի․ Մյուլլերը (1801—1858 թ․) անվանեց «Զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենք»։ Նա և Տ․ Տելմհոլցը (1821—1894 թ․) հանգեցին իդեալիստական եզրակացության, զգայությունը համարելով ներքին հատկության («սպեցիֆիկ էներգիայի») արդյունք, լոկ նշան, սիմվոլ, որը արտաքին աշխարհի մասին ճիշտ պատկերացում տալ չէր կարող։ Այս տեսությունը քննադատել է Վ․ Ի․ Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ (1908 թ, հրատարակվել է 1909 թ)։ Օրգանիզմի հարմարումը միջավայրին պահանջում է արտաքին աշխարհի նուրբ տարբերակում։ Զգայարաններն ունեն բարձր զգայունակություն, միայն համապատասխան (ադեկվատ) գրգռիչների նկատմամբ։ Ոչ ադեկվատ ունիվերսալ գրգռիչներն առաջացնում են կոպիտ, անորոշ զգայություններ, որոնք ռեֆլեկտոր օրենքի համաձայն առանձնահատուկ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 678 CC-BY-SA-icon-80x15.png