Զբոսաշրջիկը (ֆիլմ, Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսաշրջիկը
Երկիր Ռուսաստան
 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Ժանրմարտաֆիլմ
Թվական2021
Տևողություն95 րոպե

Զբոսաշրջիկը (անգլ.՝ The Tourist, ռուս.՝ Турист÷), 2021 թվականին նկարահանված ռուսական խաղարկային ֆիլմ, որի ռեժիսորը Անդրեյ Բատովն է, պրոդյուսերը՝ Սերգեյ Շչեգլովը։ Գլխավոր հերոսների կերպարները մարմնավորել են Ալեքսեյ Շևչենկոն և Ռիչարդ Սսերուվագին։ Երկրորդ պլանի դերերը կատարել են Մարիկա Լինդստրյոմը, Ստեն Լյունգգրենը, Ֆիլիպ Լիթները։

Կինոնկարը պատմում է ոստիկանության նախկին սպա Գրիշա Դմիտրիևի գլխավորությամբ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն այցելած ռուս հրահանգիչների մի խմբի մասին (Գրիշա Դմիտրիևն արդեն վերջ է տվել բանդիտների դեմ պայքարելուն)[1][2]։

Ֆիլմը նկարահանվել է 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին[3][4], և առաջին անգամ ցուցադրվել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի Բարտելեմի Բոգանդայի անվան մարզադաշտում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sebastian Shukla. «Russian mercenaries get the big-screen treatment. The reality behind the film is as murky as the plot». CNN. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. «In Russian Action Film, Bullets, Blood, Blasts, Bad Guys -- And A Whitewash Of Mercenary Atrocities?». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Sauer, Pjotr (2021 թ․ մայիսի 21). «New Movie Depicting Heroic Russian Instructors in Central African Republic Linked to 'Putin's Chef'». The Moscow Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «'We fight for justice' Russian mogul bankrolls action movie about his mercenary troops in Africa amid allegations of war crimes». Meduza (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. AfricaNews (2021 թ․ մայիսի 16). «New film shines light on Russian military contractors in CAR». Africanews (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]