Զբոսաշրջաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Զբոսաշրջիկներ հեռացեք» գրաֆիտի, Մադրիդ

Զբոսաշրջաֆոբիա (իսպ.՝ Turismofobia. ձևավորվել է «զբոսաշրջություն-տուրիզմ» և «ֆոբիա» բառերից[1]), զբոսաշրջության զանգվածային մոդելի, իսպանական քաղաքների պատմական կենտրոններում զբոսաշրջիկների հագեցվածության դեմ վանդալիզմի ակտեր, բողոքի ակցիաներ և միջադեպեր, ներառյալ զբոսաշրջիկների դեմ հարձակումներ, երկրի տարբեր մասերում[1][2]։

Բալեարյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 22-ին «Արրան» Կատալոնիայի անկախության կողմնակից ձախերի երիտասարդական կազմակերպության ակտիվիստները պաստառներով և լուսային հրթիռներով հարձակվել են ռեստորանի և Պալմա դե Մալյորկայի Մոլ Վել նավամատույցում կայանված մի քանի նավակների վրա՝ որպես բողոք և դատապարտում «էլիտար, զանգվածային զբոսաշրջության, որը ոչնչացնում է Մայորկան, և Կատալոնիայի բանվոր դասակարգին դատապարտում է թշվառության»[3][4]։

Գրաֆիտի ընդդեմ զբոսաշրջության Վիլյագարսիա դե Արոսայում

Կատալոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնայում, 2017 թվականի հուլիսի 30-ին, դեմքերը ծածկած չորս տղամարդ փակել են տասնյակ զբոսաշրջիկներով ավտոբուսի ճանապարհը, ծակել են անվադողը և ավտոբուսի վրա գրել են «զբոսաշրջությունը սպանում է թաղամասերը»։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Արանը[5]։ Զբոսաշրջիկների զանգվածայնացման մոդելը, ըստ Արանի՝ հակակապիտալիստական իսպանական քաղաքական կուսակցության երիտասարդական մասնաճյուղի[4] և «Կատալոնիա, Ժողովրդական միասնության» խոսնակի՝ առաջացնում է անկայուն աշխատանք[2]։

Բասկերի երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Սեբաստիանում ազգայնական ձախերի՝ Էռնայի երիտասարդները պաստառներով և գրաֆիտիներով բողոքի ակցիաներ և դիվերսիաներոն արշավներ են իրականացրել[6]։

«Սհաբեկիչ զբոսաշրջիկ» (Ժիրոնա)

Վենետիկի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական այլ քաղաքներ, ինչպիսիք են Հռոմը կամ Ռեյկյավիկը, արդեն սկսել են միջոցներ ձեռնարկել զանգվածային զբոսաշրջությունը սահմանափակելու և այդպիսով խուսափելու, այսպես կոչված, Վենետիկի համախտանիշից։ Համախտանիշն անվանվել է ըստ ռեժիսոր Անդրեաս Պիչլերի «Վենետիկի համախտանիշ» (2012) վավերագրական ֆիլմի անվան, ըստ որի՝ բնակիչները փախչում են քաղաքների կենտրոններից զբոսաշրջության պատճառով հյուրանոցների և վարձու բնակարանների գների բարձրացման պատճառով, ինչը նույնիսկ սպառնում է «զբոսաշրջության ոլորտի բուն գոյատևմանը»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]