Զբաղվածության ֆունկցիան տնտեսագիտության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսագիտության մեջ զբաղվածության ֆունկցիան տարբերվում է համախառն առաջարկ ֆունկցիայից նրանով, որ այն փաստորեն դրա հակառակ ֆունկցիան է և արտահայտվում է աշխատավարձի միավորներով: Զբաղվածության ֆունկցիայի նշանակությունն է որոշակի ֆիրմայի, ճյուղի կամ արտադրության ողջ արտադրանքի աշխատավարձի միավորներով չափվող արդյունավետ պահանջարկի մեծությունը կապել զբաղվածության այն մեծության հետ, որի դեպքում այդ արտադրանքի առաջարկի գինը կհավասարվի այդ արտադրանքի արդյունավետ պահանջարկի մեծությանը: Եթե որևէ ֆիրմայի կամ ճյուղի որևէ արտադրանքի նկատմամբ աշխատավարձի միվորներով չափվող արդյունավետ պահանջարկը՝ Dwr, այդ ֆիրմայում կամ ճյուղում առաջացնում է Nr զբաղվածություն, ապա զբաղվածության ֆունկցիան արտահայտվում է Nr=Fr(Dwr) բանաձևով: Եթե Dwr-ը ամբողջ արդյունավետ Dw պահանջարկի միանշանակ ֆունկցիան է, ապա զբաղվածության ֆունկցիան արտահայտվում է Nr=Fr(Dw)-ով: Սա նշանակում է, որ R ճյուղում զբաղված կլինի Nr թվով մարդ, երբ արդյունավետ պահանջարկը հավասար լինի Dw-ին: Զբաղվածության ֆունկցիան արտահայտում է երևույթները Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից ընտրված միավորներով, առանց ներգրավելու չափման որևէ այլ միավոր: Այս ֆունկցիան ի տարբերություն առանձին ճյուղի կամ ֆիրմայի հիմնախնդիրների, որոնց դեպքում արտաքին պայմանները ենթադրվում են տրված և անփոփոխ, արդյունաբերության և արտադրության հիմնախնդիրների վերլուծութայն համար ավելի պիտանի է, քան առաջարկի սովորական կորը: Զբաղվածության ճյուղային ֆուկցիաները կարելի է գումաել և ամբողջ արդյունաբերության արդյունավետ պահանջարկի տվյալ մակարդակին համապատասխանող զբաղվածությյան ֆունկցիան ստացում է առանին ճյուղերի զբաղվածության ֆունկցիաների գումարին հավասար, այսինքն՝ F(Dw)=N=∑N1=∑F1(Dw): Ներկայացնենք զբաղածության էլաստիկության սահմանները: Առանձին ճյուղերում զբաղվածության էլաստիկությունը արտահայտվում է Eor=(dNr/dDwr)(Dwr/Nr) բանաձևով, որը ցույց է տալիս, թե տվյալ ճյուղում ինչքան կփոփոխվի զբաղվածերի թիվը աշխատավարձի միավորի քանակի փոփոխության դեպքում կծախսվի այս ճյուղի ապրանքները գնելու համար: Ամբողջ արդյունաբերության զբաղվածության էլաստիկությունը հավասար է՝ eo=(dN/dDw)(Dw/N): Քանի որ դասական տեսությունը ելնում է այն ենթադրությունի, որ իրական աշխատավարձը միշտ հավասար է աշխատանքի սահմանային լարվածությանը և վերջինիս զբաղվածության մեծացման հետ աճում է այնպես, որ այլ հավասար պայմաններում, իրական աշխատավարձի նվազման դեպքում աշխատանքի առաջարկը կնվազի՝ ենթադրելով, որ գործնականորեն անհնար է ավելացնել աշխատավարձի միավորներով արտահայտված ծախսերը: Եթե դա այդպես լիներ, ապա զբաղվածության էլաստիկություն հասկացությունն ընդհանրապես կիրառման բնագավառ չէր ունենա: Բացի այդ, այդ դեպքում անհնար կլիներ դրամական ծախսերի մեծացման ճանապարհով ավելացնել զբաղվածությունը, քանի որ դրամական աշխատավարձը կաճեր ավելացող դրամական ծախսերի գումարին համամասնորեն և չէր կարող լինել աշխատավարձի միավորներով արտահայտված ծախսերի ոչ մի ավելացում և հետևաբար զբաղվածության ոչ մի ավելացում: Բայց, եթե դասական տեսության ենթադրություը ճշմարտանման չէ, ապա հնարավոր կլինի զբաղվածությունը մեծացնել դրամական ծախսերի ավելացման ճանապարհով, մինչև որ իրական աշխատավարձը հավասարվի աշխատանքի սահմանային լարվածությանը, իսկ այդ կետում առկա կլինի լրիվ զբաղվածություն: e՛pr Քանի որ Or * Pwr = Dwr , ապա կունենանք. e'pr + eor = 1 Սա նշանակում է, որ գների և արտադրության էլաստիկությունների գումարը հավասար է 1-ի: Այս օրենքին համապատասախան, արդյունավետ պահանջարկը սպառվում է, ազդելով մի կողմից արտադրության ծավալի, մյուս կողմից՝ գների վրա: Այժմ աշխատավարձի միավորներով գնահատականի փոխարեն անցնենք դրամական գնահատականների: Եթե միավոր աշխատանքի դրամական աշխատավարձը նշանակենք W-ով, իսկ p-ով՝ ընդհանրապես միավոր արտադրանքի փողով արտահայտված սպասվող գինը, ապա փողով չափվող արդյունավետ պահանջարկի փոփոխություններին ի պատասխան դրամական գների էլաստիկությունը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. ep=(Ddp)/(pdD) և ew=(Ddw)/(WdD)-ով՝ դրամական աշխատավարձի էլաստիկությունը դրամով արտահայտված արդյունավետ պահանջարկի փոփոծություններին ի պատասխան: Այս դեպքում հեշտ է ցույց տալ, որ ep=1-en(1-ew): Եթե արդյունավետ պահանջարկը բավաար չէ, ապա առաջանում է ոչ լրիվ զբաղվածություն, այն առումով, որ կան գործազուրկներ, ովքեր համաձայն են աշխատել ավելի ցածր աշխատավարձով: Արդյունավետ պահանջարկի աճի հետ աճում է նաև զբաղվածությունը, գոյություն ունեցող իրական աշխատավարձի պահպանման կամ նվազման դեպքում, քանի դեռ չի հասել մի կետի, որտեղ արդեն չի լինի աշխատուժի ավելցուկ, որը կարելի է օգտագործել այդ պահին հաստատված իրական աշխատավարձի մակարդակի հիմքում: Այլ խոսքով, արդեն հնարավոր չի լինի մարդկանց լրացուցիչ թվաքանակ ստանալ, եթե միայն դրամական աշխատավարձը չի սկսի աճել գներից արագ: Այս եզրահանգման նշանակությունը սահմանափակվում է գործնականով, որոնք պետք է հիշել իրական կյանքում այն կիրառելւ փորձ անելիս:

  • Որոշակի ժամանակ գների աճը կարող է ձեռնարկատերերին մոլորեցնել և մղել նրանց ավլացնելու զբաղվածությունը այն մակարդակց վեր, որի դեպքում արտադրանքի միավորով չափվող նրան անհատական շահույթը դառնում է առավելագույնը:
  • Շահույթային մասը, որ ձեռնարկատերը ստիպված է տալ ռանտյեին կհանգեցնի ի շահ ձեռնարկատիրոջ և ի վնաս ռանտյեի շահույթի վերաբշխման, իսկ սա կարող է ազդել սպառման նկատմամբ հակվածության վրա:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://economicus.com