Գործազուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործազուրկ, Աշխատանքի միջազգային կազմակերպության ընդունված սահմանման համաձայն՝ գործազուրկ պետք է համարել այն մարդկանց, ովքեր որոշակի ժամանակահատվածի համար միաժամանակ բավարարել են հետևյալ երեք պայմաններին.

  1. Չեն ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք.
  2. Ակտիվորեն փնտրել են աշխատանք կիրառելով բոլոր միջոցները, այսինքն՝ դիմել են զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք են փնտրել իրենց ծանոթների, բարեկամների, աշխատանքային հայտարարությունների միջոցով կամ կամայական այլ եղանակով՝ այդ ժամանակահատվածին նախորդող 4 շաբաթների ընթացքում.
  3. Պատրաստ են եղել անմիջապես (այսինքն՝ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի։

Գործազուրկ են համարվում նաև անձինք, ովքեր դիտարկվող ժամանակահատվածին նախորդող 4 շաբաթվա ընթացքում չեն ունեցել և չեն փնտրել աշխատանք, քանի որ արդեն գտել են և կանցնեն աշխատանքի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Բացի վերոգրյալից Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված գործազուրկ են համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձինք, ովքեր աշխատանք են փնտրում և այն գտնելու նպատակով հաշվառված են զբաղվածության պետական գործակալությունում, պատրաստակամ են անցնել հարմար աշխատանքի և գործակալության կողմից ստացել են գործազուրկի կարգավիճակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Սոցիալ-տնտեսական Վիճակը 2016 թվականի հունվար-հունիսին։ Եր.-2016