Զարուհի Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարուհի Մանուկյան
Ի ծնեԶարուհի Ֆերդինանտի Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 15, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՖերդինանտ Մանուկյան

Զարուհի Ֆերդինանտի Մանուկյան (օգոստոսի 15, 1973(1973-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարչուհի։

ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը։ 1988-1992 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1992-1997 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1988 թվականից մասնակցել է մի շարք Հանրապետական, երիտասարդական, խմբակային ցուցահանդեսների[1]։ 2005 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միասնական ամբիոնում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից են`

  • «Հորս դիմանկարը», 1997
  • «Ծաղիկներով նատյուրմորտ», 2004

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 Երիտասարդական ցուցահանդես (ՀՆՄ դիպլոմ)
  • 2002 Հայաստանի նկարիչների միության կազմավորման 70-ամյակին նվիրված ցուցահանդես (խրախուսական մրցանակ)
  • 2007 Երևանի Կամերային թատրոնում կազմակերպված խմբակային ցուցահանդես
  • 2008 ՀՆՄ ստեղծման 75 - ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
  • 2008 ՀՆՄ-ում կազմակերպված հանրապետական երիտասարդական ցուցահանդես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Զարուհի Մանուկյանի կենսագրությունը ԵԳՊԱ կայքում(չաշխատող հղում)