Զարնի-Պարնի
Առաջարկվում է այս և Զարնի հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Տեսակ | Միջնադարյան քարայրաամրոցային համալիր |
---|---|
Տեղագրություն | Հաղպատ (գյուղ) |
Երկիր | ![]() |
Պատվիրող | Ռուբեն Մեսրոբյան |
Ընթացիկ սեփականատեր | Ռուբեն Մեսրոբյան |
Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր[1], կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում[2]։
2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ[5]։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար[3]։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել[6]։
Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնագետներն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին։»
- ↑ «Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիրն այցելուների համար բաց կլինի ապրիլի...»։ A1Plus։ Վերցված է 2019-06-16
- ↑ 3,0 3,1 Media People։ «Լոռու մարզի Զարնի-Պարնի քարանձավային համալիրը վերականգնվել է»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին։ Վերցված է 2019-06-16
- ↑ «Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։»
- ↑ Armeniaon.com։ «Զարնի-Պարնի. նոր շունչ միջնադարյան քարայր-ամրոցին | Armeniaon.com»։ Վերցված է 2019-06-16
- ↑ «Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում»։ Banks.am։ Վերցված է 2019-06-16
- ↑ «Հայաստանի Կառավարություն»։ www.gov.am։ Վերցված է 2019-06-16