Զարիշատի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարիշատի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան, Flag of Georgia.svg Վրաստան և Flag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ և Կարսի մարզ (Թուրքիա)
Երկարություն40 կիլոմետր

Զարիշատի լեռներ, Զարիշատ, Չալդիր, Չալդիրի լեռներ, Չըլդըր, Չլդըր, Չլդըրի լեռներ, Չլտրի լեռներ, լեռներ Հայկական լեռնաշխարհում, Կարսի բարձրավանդակի հյուսիսային սահմանագլխին։ Սկսվում են Ջավախքի լեռների Աչքասար գագաթից և Հայաստանի և Վրաստանի սահմանով ձգվում է արևմուտք, Արդահանի դաշտի արևելյան մասով։ Երկարությունը 40 կմ է, Հայաստանի տարածքում՝ 22 կմ։ Առավելագույն բարձրությունը Խորձիան լեռն է՝ 3192 մ (Թուրքիայի տարածքում), Հայաստանի տարածքում Զարիշատ լեռը՝ 2982 մ։ Կազմված Է նորագույն հրաբխային գոյացումներից։ Կլիման չափավոր ցամաքային է, տարածված են լեռնային մարգագետինները։ Ջրբաժան Է Կուրի վերին հոսանքի և Կարսի գետի միջև[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 44 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 238 — 804 էջ։