Զարեհ Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Մովսիսյան
Ծնվել էհունվարի 5, 1900(1900-01-05)[1]
ԾննդավայրԱխալցխա[1]
Մահացել էդեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի երկրորդ պետական համալսարան (1924)[1]
Մասնագիտությունռենտգենաբան
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1954)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Զարեհ Գրիգորի Մովսիսյան (հունվարի 5, 1900(1900-01-05)[1], Ախալցխա[1] - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականինին ավարտել է Մոսկվայի 2-րդ համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1924 թվականից ձեռնամուխ է եղել ՀՍՍՀ մի շարք քաղաքների ու շրջանների բժշկական հիմնարկներում ռենտգենաբանության բաժանմունքների, ռենտգենախտորոշման և ռենտգենաբուժության կաբինետների կազմակերպմանը։ 1958-1977 թվականներին եղել է բժիշկների կատարելագործման ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են կմախքի ոսկրերի և ոսկրահոդային ապարատի ախտահարումների ռենտգենախտորոշմանը և ռենտգենաբանության ժամանակակից խնդիրներին։ Մովսիսյանը լուսաբանել է վերջույթների ոսկրերի սնուցողական փոփոխությունների ծագումն ու ընթացքը և ձևակերպել այդ պրոցեսների զարգացման օրինաչափությունները։ Ըզբաղվել է նաև մի շարքյ հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ, ճառագայթային հիվանդություն, օրգանների էխինոկոկոզ և այլն) ռենտգենախտորոշման հարցերով։ Մովսիսյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր ռենտգենոլոգը։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Трофические изменения костей конечностей в рентгенологическом изображении и закономерности их развития, Е․, 1958

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 43.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարեհ Մովսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 43