Զարեհ Թահմազ
Ծնվել է | 1881 |
---|---|
Ծննդավայր | Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1952 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1905) |
Մասնագիտություն | բժիշկ |
Զարեհ Թահմազ (1881, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1881 թվականին Նիկոմիդիայում (Իզմիթ)։ Նախակրթությունը ստացել է Պարտիզակի Ներսեսյան-Շուշանյան տիպար կրթարանում։ Ավարտել է Կ. Պոլսի Պեպեքի Ռոպերթ քոլեջը։ 1905 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հետագայում Անգլիայում և Ֆրանսիայում կատարելագործվել է մասնագիտության մեջ։
1914-18 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 5 տարիների ընթացքում, բժիշկ-հարյուրապետի տիտղոսով ծառայել է օսմանյան բանակում։ 1915 թ. ապրիլին արգելափակվել է Կ. Պոլսի կենտրոնական՝ Այաշի բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա՝ բուժաշխատողների շարքում։ Վերապրել է և շարունակել Կ. Պոլսում աշխատել ընդհանուր, ներքին հիվանդությունների, կանանց հիվանդությունների բժիշկ, մանկաբարձ և այլն։ Ունեցել է իր դարմանատունները Ադաբազարում (8 տարի), ապա Գատըգյուղում։
Մահացել է 1952 թվականին Կ. Պոլսում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։