Զատիկ (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զատիկ (այլ կիրառումներ)
Զատիկ Զատիկ | |
---|---|
Տեսակ | անձնանուն |
Սեռ | արական, իգական |
Նշանակություն | հարության տոն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Հարություն, Տոնական, Անաստաս, Պասկալ, Բայրամ |
Կապված հոդվածներ | «Զատիկ» սկսվող էջեր |
Զատիկ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն զատիկ՝ «հարության տոն» բառից։ Համազոր անուններ են հայերեն Հարությունը, Տոնականը, հունարեն Անաստասը, ֆրանսերեն Պասկալը, թուրքերեն Բայրամը։ Սկսել է գործածվել է 15-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Զատիկյան ազգանունը[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զատիկ ոմն, հայր Լեհահայոց իշխան Գրիգորի։ Գրիգորը մահացել է 1565 թվականին[2]։
- Զատիկ ոմն, Լեմբերգցի, հիշատակված է 1572 թվականին[3]։
- Զատիկ ոմն, գրիչ, ով 1617 թվականին ընդօրինակել է Գրիգոր Նազիանզացու Աստվածաբանությունը[4]։
- Զատիկ, որպես իգական անուն հիշատակված է անթվական մի հիշատակարանում[5]։