Զավեն Կասյան
Արտաքին տեսք
Զավեն Կասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1931 |
Ծննդավայր | Հայկաձոր, Հայաստան |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 2013 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1966) և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Սովետական Հայաստան |
Զավեն Կասյան Վիքիքաղվածքում |
Զավեն Պողոսի Կասյան (նոյեմբերի 25, 1931, Հայկաձոր, Հայաստան - հոկտեմբերի 30, 2013, Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Կասյանը ծնվել է Անիի շրջանի Հայկաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետների հեռակա բաժինը։ Վաղ տարիքից աշխատել է մամուլում, մասնավորապես Հոկտեմբերյանի շրջանային թերթում, ՀՀ Ռադիոպետկոմում, «Սովետական Հայաստան» օրաթերթում։ Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1966 թվականին ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա դասընթացը։ Առաջին՝ «Ժամանակն իմ ձայնով» բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է 1969 թվականին[1][2]։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հավատի կանթեղ» ժողովածուն 1991 թվականին արժանացել է Հովհաննես Շիրազի անվան մրցանակի
- «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գարնանային խոհեր», 1975
- «Կարոտի խարույկ», 1978
- «Օրը երգի մեջ», 1986
- «Հավատի կանթեղ», 1991
- «Հույսի ղողանջ», 2000
- «Տավիղ հայրենաշունչ», 2009
- Ընտիր երկերի եռհատորյակ, 2005-2006 թվականներ
- «Աստղաշար» (1987 թվական, մանկական ստեղծագործություններ)
- «Լուսնի թագը» (1987 թվական, մանկական ստեղծագործություններ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ գրողներ
- Հայկաձոր գյուղում ծնվածներ