Զանդե
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Zande? |
Երկրներ | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ԿԱՀ, Հյուսիսային Սուդան |
Լեզվակիրների թիվը | 730,000 Կոնգոյում, 350,000 Հյուսիսային Սուդանում (1982), 65,000 ԿԱՀ-ում(1996)[1] որպես երկրորդ լեզու՝ 100,000 Հյուսիսային Սուդանում (2013)[1] |
Դասակարգում | Նիգերա-կոնգոլեզյան
|
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | zne |
ISO 639-3 | zne |
Զանդե, ազանդե կամ նիամ-նիամ, (ինքնանվանումը՝ պազանդե) Աֆրիկայի բնիկ ցեղերից մեկի՝ զանդե ցեղի լեզուն։ Պատկանում է արևելյան սուդանական լեզուների խմբին[2]։ Լեզվակիրների թիվը՝ շուրջ 730,000՝ Կոնգոյում, 350,000՝ Հյուսիսային Սուդանում (1982), 65,000՝ ԿԱՀ-ում։ Որպես երկրորդ լեզու խոսողների թիվը Հյուսիսային Սուդանում՝ 100,000 (2013 թվական)։ Ընդհանուր խոսողների թիվը ավելի քան 1 միլիոն 142 հազար մարդ[3]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանդե լեզվի նախկին ուսումնասիրությունների արդյունքում այն դասել են ուբանգական լեզվական խմբին, սակայն այսօր այդ դասակարգումը քննադատությունների չի դիմանում[4]։ Պարզ չէ նաև լեզվի նիգերոկոնգոլեզյան լեզուների մակրոընտանիքին դասվելու հարցը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Zande Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
- ↑ Zande language reference at Ethnologue Archived 2014-07-28 at the Wayback Machine. (16th edition (2009))
- ↑ Moñino Y., The position of Gbaya-Manza-Ngbaka group among the Niger-Congo languages Archived 2014-01-08 at the Wayback Machine. // Genealogical classification in Africa beyond Greenberg. — Berlin: Humboldt Universität, 2010 February 21-22