Զանգվածի պակասորդ
Զանգվածի պակասորդ, ֆիզիկական մեծություն է, որ ցույց է տալիս ներքին փոխազդեցության ազդեցությունը միջուկը կազմող մասնիկների զանգվածի վրա և բնութագրում է ատոմի միջուկի կայունությունը։ Սովորաբար նշանակվում է ։
Գրականության մեջ հանդիպում են «զանգվածի պակասորդ» եզրույթի տարբեր սահմանումներ.
- ածխածին-12-ի միջուկի նկատմամբ,
- Կապի էներգիայի միջոցով։
Որպես կանոն զանգվածի պակասորդը հաշվում են կէՎ-երով։
Զանգվածի պակասորդը ածխածին-12-ի միջուկի նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատոմի դեպքում զանգվածի պակասորդը կամ զանգվածի ավելցուկը (անգլ.՝ mass excess), տրված իզոտոպի ատոմային զանգվածով արտահայտած հանգստի զանգվածի և տրված իզոտոպի զանգվածային թվի տարբերությունը[1][2]։
որտեղ Ma(Z, A) —Z լիցքով և A զանգվծային թվով միջուկի զանգվածն է.
Համաձայն այս սահմանման 12C միջուկի զանգվածի պակասորդը հավասար է 0-ի։
Զանգվածի պակասորդ և կապի էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր դեպքում, զանգվածի պակասորդը կապված մասնիկների համակարգի զանգվածի և նույն մասնիկների ազատ վիճակի գումարային զանգվածների տարբերությունն է[3]։
որտեղ — պրոտոնների թիվն է, —նեյտրոնների թիվն է, —պրոտոնի զանգվածն է, — նեյտրոնի զանգվածն է, — միջուկի զանգվածն է։
Ըստ Էյնշտեյնի հարաբերականության, կապի էներգիան համեմատական է զանգվածի պակասորդին։
որտեղ -ը զանգվածի պակասորդն է, և с -ը լույսի արագությունն է վակուումում։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվենք զանգվածի պակասորդը, երբ236U-ի միջուկը տրոհվում է 92Kr-ի,141Ba-ի, և երեք նեյտրոնների։
236U → 92Kr + 141Ba + 3 n
236U-ի զանգվածային թիվը հավասար է 236։ Քանի որ իրական ատոմային զանգվածը զամ է, ապա զանգվածի պակասորդը կլինի զամ։ Համանման ձևով հաշվենք 92Kr, 141Ba, և նեյտրոնի զամ-երը համապատասխանաբար կստանանքզամ, զամ և զամ։ Ռեակցիային մասնակցող տարրերից յուրաքանչյուրի զանգվածի պակասորդըզամ, իսկ տրոհման արդյունքում ստացված տարրերի համար։
Նախնական տարրերի և տրոհման հետևանք տարրերի զանգվածների միջև տարբերությունը. զամ։
Եվ ամեն մի 1 զամ = 931,494 ՄէՎ է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զանգվածի և էներգիայի համարժեքությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая советская энциклопедия. — М: Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Ишханов Б.С., Капитонов И.М., Юдин Н.П. Частицы и атомные ядра. — С. 282.
- ↑ Дефект массы — Физическая энциклопедия
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сивухин Д. В. Общий курс физики, т. 5, ч. 2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 658)։ |