Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում
Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում | |
---|---|
![]() | |
Տեսակ | զանգվածային կրակոցներ և Հրաձգություն կրթական հաստատությունում |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Կազանի № 175 գիմնազիա և Կազան |
Գրոհի նպատակ | Կազանի № 175 գիմնազիա |
Տարեթիվ | մայիսի 11, 2021 |
Զենք | semi-automatic shotgun? և improvised explosive device? |
Զոհվածներ | 9 մարդ[1] |
Վիրավորներ | 23[2] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
![]() |
Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում (Կազան, Թաթարստան) տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 11-ի առավոտյան։ Պայթյունի և հրաձգության հետևանքով 9 մարդ Է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։
Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ արտակարգ պատահարի մասին տեղեկությունը ոստիկանությունը հայտնել է 9:18-ին, թեև ուսանողը շենք է մտել 9:19-ին: Հավանաբար, նա սկսել է կրակել դպրոցի բակում։ Երկրորդ հաղորդումը ստացվել է ժամը 9:19-ին: Զանգահարողը հայտնել է կրակոցների և պայթյունների մասին։ Ականատեսը պատմել է դպրոց մտած զինված մարդու մասին։ Այնուհետև ոստիկանությունը ամեն րոպե զանգեր էր ստանում սկզբում աշակերտներից, իսկ ավելի ուշ նրանք ծնողներից։ Ժամը 9:27-ին հայտնվել են տուժածների մասին առաջին տվյալները։ «Կրակոցներ են լսվում, կան վիրավորներ, ու արյուն»,-ասել է 8-րդ դասարանցիներից մեկը։ Դրանից հետո հարևան տների բնակիչները սկսել են հայտնել այն մասին, որ դպրոցի պատուհաններից երեխաները փողոց են նետվում։ Ժամը 9։33-ին այնտեղ են ժամանել ոստիկանները, նրանք գրեթե անմիջապես ձերբակալել են հանցագործին։ Նա դուրս է եկել նախասրահից՝ ձեռքերը վեր պարզած։ Այդ պահին գիմնազիայում գտնվել է ավելի քան 700 երեխա և շուրջ 70 ուսուցիչ ու աշխատակից։ Գիմնազիայում ըստ վկայությունների պայթյուն է լսվել[3]։ Դեպքի վայր են ժամանել Ռոսգվարդիայի աշխատակիցները, որոնք տարհանել են գիմնազիայի աշակերտներին և աշխատակիցներին[4]։
Մոտ 11 ժամ գիմնազիայի մոտ է եղել Թաթարստանի Հանրապետության նախագահը[4]։
Ժամը 11-ին Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է հանցագործի ձերբակալության և հակաահաբեկչական գործողության ռեժիմի սահմանման մասին[5][6]։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն մասայական վտանգավոր եղանակով)[7]։
Կասկածյալի ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրյալ հանցագործը հանձնվել է[8], որից հետո ձերբակալվել է[9][10]։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կասկածյալը ավարտել է այս նույն գիմնազիան 2018 թվականին, որից հետո ուսանել է «ՏԻՍԲԻ» համալսարանի քոլեջում[11]։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտնել է, որ ենթադրյալ հանցագործը 19 տարեկան է եղել, և իր մոտ պաշտոնապես գրանցված զենք է ունեցել[12]։ Պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ կասկածյալը զենք պահելու թույլտվություն է ստացել ապրիլի 28-ին՝ հարձակումից 13 օր առաջ։
Մի շարք անանուն Տելեգրամյան ալիքներ տարածել են ոստիկանության բաժնում ձերբակալվածի տեսագրությունը, որում նա հայտարարել է, որ ինքն Աստված է, և հայտնել է, որ իր մեջ հրեշ է արթնացել և այդ հրեշը բոլորի հանդեպ ատելություն է սերմանում[13][14][15][16][17]։ ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ հարձակվողին համալիր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կնշանակվի[18]։
Հաղորդվում էր երկրորդ կասկածյալի սպանության մասին[19], սակայն Թաթարստանի ՆԳՆ-ն հերքել է հարձակվողի հանցակիցների առկայությունը[20]։
Զոհեր և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարձակման հետևանքով սպանվել է 9 մարդ՝ 7 հոգի 8-րդ դասարանցիներ[4][21][22] և 2 կին։
Մայիսի 11-ի դրությամբ հոսպիտալացվել է 3 մեծահասակ և 18 երեխա, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում[4][23][24]։
Տարածաշրջանի կառավարությունը կազմակերպում է զոհվածների և վիրավորների ընտանիքներին վճարումներ[25][26]։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համաձայն՝ նաև աջակցություն կցուցաբերվի տուժածներին և զոհվածների հարազատներին, ինչպես նաև կապահովվի բժշկական և հոգեբանական օգնություն[27]։
Մայիսի 12-ը Թաթարստանում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ զանգվածային սպանության զոհերի[28]։
Օրենսդրական նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և կառավարությանը կարգադրել խստացնել երկրում զենքի մասին օրենքները[29]։ Ռուսաստանի Պետական Դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարևը հայտարարել է, որ զենքի լիցենզիա ստանալու սահմանափակումների խստացման մասին օրինագիծը կքննարկվի մայիսի 12-ին[30]։
Միասնական Ռուսաստանի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն ընդգծել է զենքի ապօրինի շրջանառության մասին օրենսդրությունը խստացնելու և դպրոցների պաշտպանության ավելի արդյունավետ մոտեցումներ գտնելու անհրաժեշտությունը[31]։
Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան առաջարկել է զենքի ստացման տարիքը բարձրացնել մինչև 21 տարեկան[30]։ Նման առաջարկ նույնպես արվել է 2018 թվականին[32]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tass.ru/proisshestviya/11343113
- ↑ https://tass.ru/proisshestviya/11349009
- ↑ «Очевидец сообщил о взрыве перед нападением на школу в Казани»։ ТАСС։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11; «Стрельба в казанской школе. ОНЛАЙН»։ Газета.Ru (ռուսերեն)։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «При нападении на школу в Казани погибли восемь человек. Онлайн-трансляция “Ъ”»։ Коммерсантъ։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Официальная информация»։ МВД России։ 2021-05-11 11:00։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին։ Վերցված է 2021-05-11
- ↑ «В Казани введен режим контртеррористической операции»։ Interfax.ru (ռուսերեն)։ 2021-05-11 11:15։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Александр Бастрыкин поручил передать в центральный аппарат уголовное дело о нападении на школу в Казани, в результате которого погибли люди»։ Следственный комитет Российской Федерации։ 2021-05-11 12:06։ Վերցված է 2021-05-11 ([1])
- ↑ «Кошмар на улице Файзи»։ Коммерсантъ։ 2021-05-12։ Վերցված է 2021-05-12
- ↑ «В МВД подтвердили задержание одного из напавших на школу в Казани»։ ТАСС։ 2021-05-11 11:17։ Վերցված է 2021-05-11
- ↑ «В МВД подтвердили задержание террориста, напавшего на гимназию в Казани»։ Российская газета (ռուսերեն)։ 11.05.2021 11:33։ Վերցված է 2021-05-11
- ↑ Что известно о казанском стрелке — «Коммерсантъ» от 11.05.2021, 12:46
- ↑ «Глава Татарстана рассказал, что известно о нападавшем на школу Казани»։ Российская газета (ռուսերեն)։ 2021-05-11 11:24։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Он ломился в двери»: что известно о массовом убийстве в Казани — ria.ru
- ↑ Стрельба в школе в Казани: погибли семеро детей и двое взрослых — bbc.com
- ↑ Nine killed, many wounded in Russian school shooting — reuters.com
- ↑ Казанский стрелок назвал себя богом, который ненавидит всех — kommersant.ru
- ↑ Эксперты назвали казанского стрелка террористом-одиночкой Что известно о стрельбе в гимназии № 175 — rbc.ru
- ↑ «Следствие назначит напавшему на школу в Казани психолого-психиатрическую экспертизу»։ ТАСС։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Второго участника нападения на школу в Казани ликвидировали»։ tass.ru։ 2021-05-11 11:11։ Վերցված է 2021-05-11
- ↑ МВД: пособников у напавших на школу в Казани не было — Газета.ру, 11.05.2021 11:52; E1
- ↑ «Власти Татарстана сообщили о восьми погибших при стрельбе в казанской школе»։ tass.ru։ 2021-05-11 11:36։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Глава Татарстана прокомментировал ситуацию после стрельбы в школе»։ РИА Новости (ռուսերեն)։ 20210511T1112։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Шесть детей, пострадавших при стрельбе в школе в Казани, находятся в реанимации»։ tass.ru։ 2021-05-11 11:45։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Шесть раненых при стрельбе в школе в Казани детей находятся в крайне тяжелом состоянии»։ tass.ru։ 2021-05-11 12:13։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Семьи погибших при стрельбе в Казани получат ₽1 млн»։ РБК։ 11.05.2021
- ↑ «Семьи погибших при стрельбе в казанской школе получат по 1 млн рублей»։ ТАСС։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ «Путин дал поручения по трагедии в Казани»։ Российская газета (ռուսերեն)։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ «В Татарстане 12 мая объявлен днем траура — Реальное время»։ realnoevremya.ru (ռուսերեն)։ 11:51, 11.05.2021։ Վերցված է 2021-05-11
- ↑ «At Least 9 Dead In School Shooting In Russia»։ NPR.org (անգլերեն)։ Վերցված է 2021-05-11
- ↑ 30,0 30,1 При нападении на школу в Казани погибли девять человек // Коммерсантъ.
- ↑ «"Единая Россия" считает необходимым ужесточить законодательство в сфере оборота оружия»։ ТАСС։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-11
- ↑ Возраст на право приобретения оружия предложено увеличить до 21 года, 2019; После массового убийства в техникуме в Керчи в 2018 году власти уже обещали ужесточить правила оборота оружия В итоге их решили даже смягчить «для соблюдения баланса интересов», 2021. проект 594512-7 Archived 2021-05-12 at the Wayback Machine., проект 602027-7 Archived 2021-05-12 at the Wayback Machine.