Զանգվածային սպանություն Ակիհաբարայում
Զանգվածային սպանություն Ակիհաբարայում | |
---|---|
Տեսակ | զանգվածային սպանություն և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
Երկիր | Ճապոնիա |
Տեղադրանք | Akihabara? |
Տարեթիվ | հունիսի 8, 2008 |
Զենք | դանակ և Q8275011? |
Զոհվածներ | 7 մարդ |
Վիրավորներ | 10 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Akihabara massacre Վիքիպահեստում |
Զանգվածային սպանություն Ակիհաբարայում (ճապ․՝ |秋葉原通り魔事件| Ակիհաբարա թորիմա ձիքեն), տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 8-ին, կիրակի օրը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Ակիհաբարա թաղամասում։
Տեղի ժամանակով 12:33-ին հանցագործը բեռնատարով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, այնուհետև դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել ողջ մնացածների վրա։ Ընդհանուր առմամբ, հանցագործի գործողությունների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10-ը վիրավորվել են[1][2][3][4]։
Դեպքի վայրում ձերբակալվել է կասկածյալ 25-ամյա Տոմոհիրո Կատոն (ճապ.՝ 加藤 智大 Կատո Տոմոհիրո), որը բնակվում էր Սիձուոկա պրեֆեկտուրայի Սուսոնո քաղաքում։ Ձերբակալության պահին նա սև վերնաշապիկով, սպիտակ բաճկոնով և տաբատով էր։ Կատոն տեղափոխվել է Մանսեյբասիի ոստիկանական բաժանմունք։ 2011 թվականին Կատոն դատապարտվել է մահապատժի[4][5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործը վրաերթի է ենթարկել Ակիհաբարի շրջանում գտնվող Կանդա Մյոդզին-դոր և Տյու-դոր փողոցների խաչմերուկում հավաքված մարդկանց[7][8]։ Վրաերթի համար նա օգտագործել է նախկինում վարձակալությամբ վերցրած երկտոնանոց բեռնատարը։ Կանդա Մյոդզին-դորի փողոցը բաց է եղել ավտոտրանսպորտի երթևեկության համար, իսկ Տյու-դորի փողոցը փակ է եղել` հետիոտների անվտանգության նկատառումներով։ Ոստիկանության տվյալներով՝ վրաերթը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:33-ին[9][10]։ Այն բանից հետո, երբ վրաերթի վայրում տուժածներին օգնել ցանկացող մարդիկ, Կատոն դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել նրանց վրա[11][12]։ Ոստիկանության ժամանումից հետո հանցագործը փորձել է փախչել, սակայն նրան ստիպել են հանձնվել։ Կատոն ձերբակալվել է 12:35-ին՝ իր թողած բեռնատարից 170 մետր հեռավորության վրա[7][9]։
Տուժածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության առնվազն 17 մեքենա։ Հինգ տուժածների մոտ սրտի կանգ է տեղի ունեցել։ Ի սկզբանե հաղորդվել էր երկու զոհվածների մասին, սակայն օրվա ընթացքում նրանց թիվը հասել է յոթի։ Ավելի ուշ պարզվել է, որ երեք զոհերը մահացել են վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներից, մյուս չորսը մահացել են դանակի հարվածներից։
Ընդհանուր առմամբ զոհվել է վեց տղամարդ և մեկ կին (Մայ Մուտո)։ Զոհվածների ցուցակը (փակագծերում նշված է տարիքը). Կաձունորի Ֆուձինո (19), Տակահիրո Կավագուտի (19), Կացուխիկո Նակամուրա (74), Նաոկի Միյամոտո (31), Միցուրու Մացուի (33), Կաձուհիրո Կոիվա (47), Մայ Մուտո (21)[13][14]։ Մուտոն բջջային հեռախոսով զանգահարել է ոստիկանություն, սակայն հաղորդագրություն չի թողել[15]։
Հանցագործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմոհիրո Կատոն (ճապ.՝ 加藤 智大 Կատո Տոմոհիրո, ծնված 1982 թվականի սեպտեմբերի 28-ին) ծնվել է Աոմորի արվարձանում[16]։ Նրա հայրը գլխավոր մենեջեր է եղել ֆինանսական հաստատությունում։ Տարրական դպրոցում Կատոն գերազանցիկ էր[16]։ Միջնակարգ դպրոցում նա թենիսի ակումբի նախագահն էր[17]։ Էլիտար ավագ դպրոց տեղափոխվելուց հետո Կատոյի մոտ խնդիրներ են առաջացել դպրոցում[18][19]։ Նա համադասարանցիների հետ չէր շփվում, իսկ նրա գնահատականները զգալիորեն վատացել էին (Կատոն 300-րդ տեղն էր զբաղեցնում 360 հնարավորից առաջադիմության ցուցանիշով)[16]։ Դպրոցից հետո նա չի կարողացել ընդունվել Հոկայդոյի համալսարան և ստիպված է եղել քոլեջ գնալ սովորել ավտոմեխանիկի մասնագիտությունը։ Կատոյին հաջողվել է ժամանակավոր աշխատանք գտնել, սակայն հանցագործությունից քիչ առաջ նրան հայտնել են, որ հունիսի վերջին նրան մտադիր են ազատել աշխատանքից[19]։
Կատոն վատ հարաբերություններ ուներ ծնողների հետ և հազվադեպ էր լինում տանը[20][21]։ Կատոյի եղբայրն ավելի ուշ հայտարարել է, որ ծնողները խիստ ճնշում են գործադրել նրանց վրա[20]։ Այսպես, դպրոցում սովորելու ընթացքում ծնողները հաճախ ստիպել են նրանց տնային առաջադրանքները շատ անգամներ վերափոխել, որպեսզի տպավորություն թողնեն ուսուցիչների վրա։ Նաև, եղբոր խոսքով, Կատոյին առնվազն մեկ անգամ ստիպել են հատակից ուտել ուտելիքի մնացորդները[21]։ Նրանց հարևանը հիշել է, որ ծնողները պատժում էին Կատոյին՝ ստիպելով նրան ձմռանը մի քանի ժամով սառնամանիքին կանգնել[16]։ Միջադեպից քիչ առաջ Կատոն համացանցում մի շարք հաղորդագրություններ է թողել կայքերից մեկում, որոնց մի մասում նա քննադատաբար է արտահայտվել իր դաստիարակության մեթոդների մասին[22]։ 2006 թվականին Կատոն պարտքեր կուտակելով և կարծելով, թե իր ընտանիքը երես է թեքել իրենից, փորձել է ինքնասպան լինել՝ մեքենայով բախվելով պատին[16]։
Մոտիվացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջադեպից երեք օր առաջ՝ 2008 թվականի հունիսի 5-ին, Կատոն իր ծառայակիցներին մեղադրել էր իր աշխատանքային հագուստը թաքցնելու մեջ և հեռացել աշխատանքից։ Ըստ երևույթին, այդ պահին Կատոն կարծում էր, որ իրեն աշխատանքից կազատեն, թեև ավելի ուշ պարզվել էր, որ դա այդպես չէր[17][23][24]։
Միջադեպից քիչ առաջ Կատոն մի շարք հաղորդագրություններ է թողել «Extreme Exchange, Revised» ինտերնետային կայքում, զանգվածային սպանություն կատարելուց 20 րոպե առաջ թողած վերջին հաղորդագրության մեջ Կատոն բացահայտել է իր մտադրությունները։ Հանցագործի թողած հաղորդագրությունների շարքում եղել են հետևյալները․ «Ես Ակիհաբարայում մարդկանց կսպանեմ», «Եթե ես ընկերուհի ունենայի, ես աշխատանքս չէի թողնի», «Ես ոչ մի ընկեր չունեմ և ապագա չունեմ։ Ինձ անտեսում են, քանի որ ես տգեղ եմ։ Ես ավելի վատ եմ, քան աղբը, քանի որ աղբը գոնե վերամշակվում է»։ Հաղորդագրություններից մեկում հիշատակվել է նաև Ցուտիուրում տեղի ունեցած զանգվածային սպանությունը։
Նմանատիպ միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալության տվյալներով՝ 1998 թվականի և 2007 թվականի միջև Ճապոնիայում տեղի է ունեցել 67 նման միջադեպ[25], սակայն Ակիհաբարայի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր զոհերի թվով ամենախոշորն է եղել[23][26][27]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dolan, David (2008 թ․ հունիսի 8). «Man stabs shoppers in Tokyo street, killing seven». Reuters. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Masters, Coco (2008 թ․ հունիսի 9). «Japan Reeling from Stabbing Spree». Time. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «4人、一突きで失血死 容疑者に強い殺意 秋葉原殺傷» (Japanese). The Asahi Shimbun Company. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «秋葉原殺傷:通行人を次々襲い交差点縦断…殺人で再逮捕» (ճապոներեն). The Mainichi Newspapers. 2008 թ․ հունիսի 20. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին. (չաշխատող հղում)
- ↑ «秋葉原殺傷:「ネットで存在感誇示」 殺人容疑で再逮捕» (Japanese). The Mainichi Newspapers. 2008 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kato Tomohiro | Japan Innocence & Death Penalty Information Center
- ↑ 7,0 7,1 «秋葉原通り魔:死亡7人、負傷10人に…25歳男を逮捕» (Japanese). The Mainichi Newspapers. 2008 թ․ հունիսի 9. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում) - ↑ «Seven dead in Tokyo knife attack». BBC News. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 «秋葉原殺傷:突入から逮捕まで2分間で17人襲う 容疑者(Akihabara mass slayer attacked 17 victims in 2 minutes)» (Japanese). The Mainichi Newspapers. 2008 թ․ հունիսի 16. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում) - ↑ «Knife rampage, arrest over in 2 mins». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ McCurry, Justin (2008 թ․ հունիսի 9). «'He was screaming as he stabbed people': seven die in frenzied knife attack in Tokyo». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «7 dead in Tokyo stabbing rampage». USA Today (Associated Press). 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «7 die in Tokyo stabbing frenzy / Suspect posted messages on Net warning of Akihabara attack». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «「あまりに突然…」無念の涙». Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Akihabara street rampage victim called police during attack». Mainichi Daily News. 2008 թ․ հունիսի 19. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին. (չաշխատող հղում)
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «For Akiba mass murderer Tomohiro Katō, the problems began at home, say shrinks». Sunday Mainichi Magazine (サンデー毎日). 2008 թ․ հունիսի 22.
- ↑ 17,0 17,1 «秋葉原通り魔:「作業服ない」騒ぐ…加藤容疑者(Missing work clothes at factory may have sparked Akihabara stabbing rampage)» (Japanese). The Mainichi Newspapers. 2008 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «「親とうまくいっていない」 加藤容疑者、孤立深める?» ["I Am Not Well in with My Parents." The Suspect Katō Was Increasingly Isolated, Wasn't He?] (Japanese). Asahi Shimbun. 2008 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 19,0 19,1 «Japan massacre suspect said he was ugly, lonely». The Straits Times (AFP). 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 20,0 20,1 «Rampage suspect didn't get on well with parents». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 14. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին. (չաշխատող հղում)
- ↑ 21,0 21,1 «Tokyo killer 'stifled' by strict mum». The Sydney Morning Herald (AFP). 2008 թ․ հունիսի 16. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Akihabara suspect blames parents, work». International Herald Tribune/Asahi Shimbun. 2008 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 23,0 23,1 Hogg, Chris (2008 թ․ հունիսի 10). «Japan seeks answers on knife attack». BBC News. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Katō 'claims job despair made him kill'». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Society's notion of safety shaken to its core». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ sfgate.com, A bloody rampage shocks low-crime Japan
- ↑ «7 knife frenzies in 10 yrs; Akihabara worst postwar street stabbing». The Daily Yomiuri. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Молодой японец убил на улице семь человек» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
- Slater D. H., Galbraith P. W. Re-Narrating Social Class and Masculinity in Neoliberal Japan: An examination of the media coverage of the 'Akihabara Incident' of 2008 :
[անգլ.] : [арх. 30 Հուլիսի 2012] // The Electronic Journal of Contemporary Japanese Studies. — 2011. — Vol. 11, no. 3 (30 September).