Զանգահարում են, բացեք դուռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգահարում են, բացեք դուռը
ռուս.՝ Звонят, откройте дверь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Միտտա
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներԵլենա Պրոկլովա
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն78 րոպե

Զանգահարում են, բացեք դուռը (ռուս.՝ Звонят, откройте дверь), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմը ռեժիսոր Ա. Միտայի կողմից, 12-ամյա Ելենա Պրոկլովայի դեբյուտը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ դասարանի աշակերտ Տատյանան (Ելենա Պրոկլովա) սիրահարված է տասներորդ դասարանի ջոկատավար՝ Պետրային (Սերգեյ Նիկոնենկո), և դրա համար նրան դասարանում ծաղրում են։ Տանյայի հայրը երկրաբան էր, մայրը որոշ ժամանակով մեկնել էր նրա մոտ՝ դստերը թողնելով հարևանուհու հսկողության տակ։ Ջոկատավարին դուր գալու համար Տանյան ընկղմվում է հասարակական աշխատանքի մեջ, և նրան հանձնարարում են գտնել «հետաքրքիր մարդուն»՝ առաջին ջոկատավարներից մեկին։

Որոնումների ընթացքում նա ծանոթանում է իր հասակակից Գեննադիին (Վիտյա Կոսիխ) և նրա տարօրինակ խորթ հորը (Ռոլան Բիկով), որն օգնում է նրան այդ որոնումներում։ Նա Տատյանային բերում է հայտնի երաժիշտ Կորկինիի մոտ։ Նա խոստանում է Տատյանային գալ իրենց մոտ առաջին ջոկատավարներին նվիրված հավաքին, բայց մոռանում է, որ շուտով պետք է հյուրախաղերի մեկնի։ Գեննադիի ձեռքում տեսնելով չմուշկները՝ Տատյանան նրան խնդրում է սովորեցնել թե ինչպես են դրանցով սահում։ Երեկոյան նրանք գնում են սահադաշտ, որտեղ նա տեսնում է իր Պետրային դասընկերոջ ընկերությունում։ Հիասթափված՝ նա թողնում է սահադաշտը և վերադառնում է տուն։ Այնտեղ նրան դիմավորում է անսպասելիորեն ժամանած մայրը։

Երբ հայտնի է դառնում, որ երաժիշտ Կորկինը մեկնել է հյուրախաղերի և չի կարողանա գալ հավաքին, Տանյան դրանում «դավաճանություն» է տեսնում. այդ ժամանակ ջոկատավարների հավաքի անցկացման պատասխանատուն Պյոտրն էր։ Հավաքից առաջ Տանյան գալիս է Կոլպակովի նվագախումբ և հայտնում նրան, որ Կորկինը հեռացել է, և նա չգիտի, թե ինչ անի հիմա։ Կոլպակովը նրան պատմում է իր հարևանությամբ ապրող առաջին ջոկատավարներից մեկի՝ փողհար տղայի մասին։ Նրա հետ ծանոթությունն այնքան է ազդել Կոլպակովի վրա, որ նա դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ։ Տատյանան համոզում է Կոլպակովին գալ հավաքին և բոլորին պատմել այս պատմությունը։

Ջոկատավարների հավաքի մեկնարկից առաջ, Տանյան Պետրային խնդրում է թույլ տալ, որ Կոլպակովը հանդես գա, Բայց Պյոտրը մերժում է նրան, և նա վերջնականապես հիասթափվում է նրանից. ֆորմալիստ, կարիերայի նկատառումներից ելնելով, նա ոչ մի քայլ չի շեղվում սահմանված կանոններից։

Ջոկատավարների հավաքին փողհարը շատ վատ է նվագում, Կոլպակովը, չդիմանալով դրան, անսպասելիորեն բեմ է բարձրանում և սկսում է խոսել իր ծանոթ ջոկատավար փողհարի մասին, ով հետագայում զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Բոլորը զարմանում են երիտասարդ հերոսի դրամատիկ ճակատագրից, ջոկատավարը գրում է Կոլպակովի պատմությունը նոթատետրում, իսկ դպրոցականները հետաքրքրությամբ լսում են երաժիշտին։ Իր ելույթի վերջում նա փողն ուղղում է շուրթերին, և հսկայական դահլիճը լցվում է հանդիսավոր, ուղիղ հոգու մեջ հեղվող ձայներով...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ելենա Պրոկլովա Տանյա Նեչաևա (գլխավոր դեր) Տանյա Նեչաևա (գլխավոր դեր)
Ռոլան Բիկով Պավել Վասիլևիչ Կոլպակով Գենյայի խորթ հայրը Պավել Վասիլևիչ Կոլպակով
Վլադիմիր Բելոկուրով Սերգեյ Պետրովիչ Կորկին ջութակահար Սերգեյ Պետրովիչ Կորկին
Սերգեյ Նիկոնենկո Պետյա Կրյուչկով ջոկատավար Պետյա Կրյուչկով
Օլյա Սեմյոնովա Լենա Օրլովա Լենա Օրլովա
Վիկտոր Կոսիխ Գենկա Դրեսվյաննիկով Գենկա Դրեսվյաննիկով
Վիտյա Սիսոև Տոլյա Բորդուկով Տոլյա Բորդուկով
Արինա Ալեյնիկովա ռուսերենի ուսուցչուհի ռուսերենի ուսուցչուհի
Լեոնիդ Վեյցլեր դրվագ դրվագ
Վալենտինա Վլադիմիրովա թատրոնի տոմսավաճառ թատրոնի տոմսավաճառ
Ալեքսանդրա Դենիսովա թատրոնի հանդերձապահուհի թատրոնի հանդերձապահուհի
Օլեգ Եֆրեմով Վասիլի Դրեսվյաննիկով Գենայի հայրը, հարբեցող Վասիլի Դրեսվյաննիկով
Անտոնինա Մաքսիմովա Վերա Վիկտորովնա Իվանովա Վերա Վիկտորովնա Իվանովա
Էլլա Նեկրասովա Կորկինայի կինը Կորկինայի կինը
Լյուսենա Օվչիննիկովա Նեչաևա Տանյայի մայրը Նեչաևա
Իա Սավվինա Գենայի մայրը Գենայի մայրը
Ռաիսա Կուրկինա բնակարանի տիրուհի, (տիտրերում նշված չէ) բնակարանի տիրուհի, (տիտրերում նշված չէ)
Լենա Զոլոտուխինա դրվագ դրվագ
Միշա Մետյոլկին Բազեև Բազեև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 թվականի Վենետիկի մանկական ֆիլմերի XVIII միջազգային կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի առյուծը» գլխավոր մրցանակ[1]։
  • Մոսֆիլմի մրցանակ լավագույն դերասանուհու համար (Ելենա Պրոկլովա)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկուս Լ. «Զանգահարում են, բացեք դուռը». «Սեանս» ամսագրի նախագիծը. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.