Զայնաբ Ահմեդ
Զայնաբ Ահմեդ Zainab Ahmed | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Կադունա նահանգ, Նիգերիա[1] |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մայրենի լեզու | Hausa? |
Կրթություն | Ahmadu Bello University? և Օգունի պետական համալսարան |
Գիտական աստիճան | գիտության բակալավր և Master of Business Administration?[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հաշվապահ |
Աշխատավայր | Կադունա նահանգ[2], Nigerian Telecommunications?[2] և Federal Government of Nigeria? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of State for Budget and National Planning?, Նիգերիայի ֆինանսների նախարար և Նիգերիայի ֆինանսների նախարար |
Կուսակցություն | All Progressives Congress? |
Անդամություն | Association of National Accountants of Nigeria? և Nigerian Institute of Management?[2] |
Zainab Ahmed Վիքիպահեստում |
Զայնաբ Շամսունա Ահմեդ (անգլ.՝ Zainab Shamsuna Ahmed,հունիսի 16, 1960, Կադունա նահանգ, Նիգերիա[1]), նիգերիացի հաշվապահ[3] և քաղաքական գործիչ, որը եղել է 2019-2023 թվականներին Նիգերիայի ֆինանսների, բյուջեի և ազգային պլանավորման նախարար[4][5]։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ 2015-2018 թվականներին՝ բյուջեի և ազգային պլանավորման պետական նախարարի պաշտոնը[6][7]։ 2019 թվականին նախագահ Մուհամմադ Բուխարին երկու նախարարությունները միավորել է մեկում և նրան նշանակել է էկոնոմիկայի նախարար[3][8]։
Նա մասնագիտությամբ հաշվապահ է, սովորել է ABU Zaria-ում և ստացել հաշվապահական գիտությունների բակալավրի, բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճաններ։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Քեմի Ադեոսունի հրաժարականից հետո նշանակվել է ֆինանսների նախարար[9]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդը ծնվել է Կադունա քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Կադունայի Թագուհի Ամինա քոլեջում, այնուհետև ուսումը շարունակել է Զարիայում[10]։ 1981 թվականին Ահմադու Բելլոյի համալսարանում ստացել է հաշվապահական հաշվառման իր առաջին աստիճանը[11]։
2004 թվականի օգոստոսին Օգունի պետական համալսարանում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում, մինչդեռ 1981 թվականին Զարիա Ահմադու Բելլոյի համալսարանում ունեցել է բակալավրի հաշվապահության կոչում[12][13]։
Ունի Նիգերիայի ազգային Հաշվապահների Ասոցիացիայի կրթաթոշակ և կապված է ինչպես Նիգերիայի հարկային ինստիտուտի, այնպես էլ Նիգերիայի կառավարման ինստիտուտի հետ։
Տիկին Զայնաբ Ահմեդը ի պաշտոնե հանդիսանում է ԿԽՄԿ ղեկավար խորհրդի անդամ[14]։
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդը Նիգերիայի Դաշնային Հանրապետությունում ֆինանսների, բյուջեի և ազգային պլանավորման ներկայիս նախարարն է[15][16]։ Այդ պաշտոնում նա ձգտում է խթանել կառավարության եկամուտները, ընդ որում պլաններ են մշակվում բարձրացնել ավելացված արժեքի հարկը, որն այժմ գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար՝ միաժամանակ մեղմացնելով պետական պարտքը[17]։
Նա նիգերիայի արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության (անգլ.՝ NEITI) գործադիր քարտուղարն ու ազգային համակարգողն է եղել, ինչպես նաև NEITI-ի վերջին երկու խորհուրդների անդամ՝ աշխատելով NEITI-ի և գլոբալ ԱՃԹՆ-ի համար[18]։
Համալսարանն ավարտելուց հետո՝ 1982 թվականին, աշխատանքի է ընդունվել Կադունա նահանգի ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման բաժին՝ որպես 2-րդ կարգի հաշվապահ, իսկ 1984 թվականի մարտին նշանակվել է առաջին կարգի հաշվապահ, 1985 թվականին ազատվել է աշխատանքից, քանի որ միացել էր NITEL-ին։ Ավելի վաղ՝ 1981-1982 թվականներին, Կադունա քաղաքում անցել է ազգային երիտասարդական ծառայություն, որտեղ ստացել է առաջնային հանձնարարություն պարոն Էգունջոբի Սուլեյմանի և ընկերության լիազորված հաշվապահների մոտ։ Նա անցել է պրակտիկա աուդիտի ոլորտում[19]։
Ահմեդը Նիգերիայի հասարակությանը ծառայել է տարբեր բարձր պաշտոններում, օրինակ՝ Նիգերիայի Կադունա նահանգի ներդրումային ընկերության գործադիր տնօրեն,Նիգերիայի բջջային կապի ընկերության ֆինանսական տնօրեն[20]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին նախագահը Զայնաբին կրկին նշանակել է ֆինանսների նախարար[21][22]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկյան զարգացման բանկ (ԱԶԲ)․ 2018 թվականից սկսած կառավարիչների խորհրդի պաշտոնական անդամ[23]։
- ԷԿՈՎԱՍ ներդրումների և զարգացման բանկ․ 2018 թվականից սկսած կառավարիչների խորհրդի պաշտոնական անդամ[24]։
- Արժույթի միջազգային հիմնադրամ․ 2018 թվականից սկսած կառավարիչների խորհրդի պաշտոնական անդամ[25]։
- Իսլամական զարգացման բանկ․ 2018 թվականից սկսած կառավարիչների խորհրդի պաշտոնական անդամ[26]։
- Համաշխարհային բանկ․ 2018 թվականից սկսած կառավարիչների խորհրդի պաշտոնական անդամ[27][28]։
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերին նախագահ Մուհամմադ Բուխարին նրան շնորհել է Նիգերիայի ազգային պարգևը՝ Նիգերի շքանշանի (անգլ.՝ CON) կոմանդորի կոչումը[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://eiti.org/blog/national-coordinator-of-month-zainab-nigeria
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.premiumtimesng.com/news/headlines/284007-profile-zainab-ahmed-the-official-overseeing-nigerias-finance-ministry.html
- ↑ «'Minister's approval of TAT rule at variance with enabling Act'». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Ayitogo, Nasir (2019 թ․ օգոստոսի 21). «Buhari assigns portfolios to new ministers». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «The CVs of Buhari's ministers at a glance». PM News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Nigeria is the hub of stolen cars – Finance Minister, Ahmed Zainab». Naijalitz. 2021 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Zainab Ahmed». World Bank Live (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Buhari accepts Adeosun resignation, names Zainab Ahmed as replacement». Cable. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Press, Fellow (2018 թ․ սեպտեմբերի 17). «Finance Minister Zainab Ahmed's profile – Fellow Press». Fellow Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «The CVs Of Buhari's Ministers At A Glance». PM News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Zainab Ahmed: The official overseeing Nigeria's finance ministry». www.premiumtimesng.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Zainab Shamsuna Ahmed». EITI (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «NBET». nbet.com.ng. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Zainab Ahmed». World Bank Live (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ AfricaNews (2019 թ․ օգոստոսի 21). «Nigeria's new cabinet inaugurated, president remains Petroleum minister». Africanews. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Zainab Ahmed». live.worldbank.org (անգլերեն). 2022 թ․ հունվարի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ TVCN (2018 թ․ սեպտեմբերի 24). «Zainab Ahmed fit for office of finance minister – GOGAN - Trending News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Profile of Minister of Finance, Mrs Zainab Shamsuna Ahmed - Daily Trust». dailytrust.com. 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Television, Oak (2019 թ․ մայիսի 28). «Nigeria's Finance Minister, Zainab Ahmed, bags new degree from 'PMB School of Good Governance'». OAK TV. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Fashola gets Works as Ngige, Amaechi, Lai retain portfolios». The Nation Newspaper. 2019 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «100Women | Avance Media | Zainab Shamsuna Ahmed» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 2019 Annual Report African Development Bank (AfDB).
- ↑ Board of Governors ECOWAS Bank for Investment and Development (EBID).
- ↑ Members International Monetary Fund (IMF).
- ↑ Board of Governors Islamic Development Bank.
- ↑ Board of Governors World Bank.
- ↑ «Mrs. Zainab Ahmed: 24th Nigerian Minister Of Finance | The Abusites» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «FULL LIST: 2022 National Honours Award Recipients The Nation Newspaper» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.