Զարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
անգլ.՝ Zaria
Դրոշ

ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես563 կմ²
Բնակչություն408 198 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1
Զարիա (Նիգերիա)##
Զարիա (Նիգերիա)

Զարիա, Զարիյա[1] (անգլ.՝ Zaria), քաղաք, որը գտնվում է Նիգերիայի հյուսիսային հատվածի Կադունա նահանգում։ Բնակչությունը՝ 408 198 մարդ (2006)։ Բնակեցված է հաուս ժողովրդով, նախկինում կոչվել է Զազաու և պատկանել է հաուսայի յոթ քաղաք պետություններից մեկին։ Քաղաքում է գտնվում Զազաու էմիրի նստավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

լռելայնpx

Զարիան, Զազաու անունով, եղել է Զազաու էմիրության մայրաքաղաքը, սակայն բնակավայրը եղել է դեռևս մինչև էմիրության ստեղծումը[2]։ 1450-ական թվականներին այստեղ տարածվել է իսլամը, ինչը կապված էր տրանսսահարյան առևտրի զարգացման հետ։ Առևտրականները քարավաններով աղ էին բերում, ստանալով դրա դիմաց հացահատիկ և ստրուկներ։

XV և XVI դարերի ընթացքում էմիրությունը դարձել է Սոնգայ թագավորության հարկատու, 1805 թվականին գրավվել է Ֆուլբերի կողմից։ 1901 թվականին Ֆրեդերիկ Լագարդի հրամանատարությամբ բրիտանական զորքերը գրավել են քաղաքը։

Զազաուի հետ է կապված XV դարի առասպելական հաուսական մուսուլմանական ռազմիկ թագուհի Ամինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geograficheskiĭ ėnt︠s︡iklopedicheskiĭ slovarʹ : geograficheskie nazvanii︠a︡ (Izd. 2., dop ed.)։ Moskva: "Sov. ėnt︠s︡iklopedii︠a︡"։ 1989։ ISBN 5-85270-057-6։ OCLC 24376168 
  2. «Zaria | Nigeria»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2016-11-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]