Եֆիմիա Բոուզ
Եֆիմիա Բոուզ | |
---|---|
Ծնվել է | 1816[1][2] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1900[1] |
Մահվան վայր | Մարիքվիլ[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրոն | մեթոդիզմ[3][1] |
Մասնագիտություն | սուֆրաժիստ, սոցիալական բարեփոխիչ և հասարակական ակտիվիստ |
Երեխաներ | John Bowes?[1] |
Եֆիմիա Բրիջես Բոուզ (անգլ.՝ Euphemia Bridges Bowes, ծննդյան անունը` Ալլենն անգլ.՝ (Allen), 1816[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - նոյեմբերի 12, 1900[1], Մարիքվիլ[1]), սուֆրաժիստ և սոցիալական ակտիվիստ, ով աջակցել է սթափության շարժմանը, պաշտպանել է սեռական համաձայնության տարիքի բարձրացման համար և պայքարել մանկական մարմնավաճառության դեմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆիմիա Բրիջես Ալլենը ծնվել է Էդինբուրգում 1816 թվականին Ջոզեֆ և Էլիզա Ալենների ընտանիքում։ 19-րդ դարի սկզբին նա լավ կարդալ և գրել գիտեր և ի թիվս այլոց, ընտրվել է Bounty Immigrant Scheme (1835-1941) ծրագրի շրջանակներում Ավստրալիա ուղարկվողների ցուցակներում։ Ավստրալիա ուղևորության համար սուբսիդիան տրամադրում էին գաղութարարները, ովքեր աշխատանքի համար ընտրում էին ներգաղթյալների։ 1838 թվականի դեկտեմբերի 6-ին մայրցամաք հասնելուց հետո Ալենը սկսել է աշխատել որպես տնային սպասուհի[4]։
1842 թվականի սեպտեմբերի 13-ին, Պարամատայում Ալենն ամուսնացել է հացթուխ և մեթոդիստ քարոզիչ Ջոն Բոուզի հետ։ 1848 թվականին նրանք տեղափոխվել են Վուլոնգոնգ, որտեղ Ջոնին ընդունել են մեթոդիստական ծառայության։ Եֆիմիան լույս աշխարհ է բերել 11 երեխա, որոնցից ութը ողջ են մնացել մինչև հասուն տարիքը։ Ջոնի ծառայության հետ կապված ընտանիքը հաճախ տեղափոխվել է մի գյուղական բնակավայրից մյուսը, և 1880 թվականին նրանք վերադարձել են Ստենմոր[4]։
1891 թվականին Ջոնի մահից հետո Եֆիմիան ղեկավարել է կանանց քոլեջը, որը հիմնադրել է հանգուցյալ ամուսինը Մարրիկվիլլում։ Եֆիմիա Բոուզը մահացել է 1900 թվականի նոյեմբերի 12-ին և թաղվել է Ռուքվուդի գերեզմանատանը` որբ թողնելով երեք որդիներին և չորս դուստրերին[4]։
Սոցիալական ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոուզը եղել է Սիդնեյում և Նոր Հարավային Ուելսում 1882 թվականին հիմնադրված Կանանց սթափության քրիստոնեական միության բաժամունքի անդամ։ Այս միությունն առաջինն է եղել, որ ընդունել է Ավստրալիայում կանանց ընտրական իրավունքի համար պայքարելու գաղափարը։ Բոուզն այն ղեկավարել է 1885-1892 թվականներին և մինչև իր մահը շարունակել է մնալ որպես կանանց ընտրական իրավունքի համար պայքարի ակտիվիստ։ Նա ուժեղ և հմայիչ բանախոսի համբավ է ունեցել[5]։ Նրա կարծիքով, կանանց ընտրական իրավունք տալը հիանալի միջոց կլիներ ալկոհոլային խմիչքների վաճառքի և սպառման նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար[5]։ Բոուզն ակտիվորեն մասնակցել է գյուղական շրջաններում տարածաշրջանային նոր միությունների ստեղծմանը։ Շարժման գործում ունեցած իր նշանակալի ավանդի համար Բոուզը 1893 թվականին ընտրվել է Միության ցմահ պատվավոր նախագահ[4]։
Բոուզն ակտիվորեն հանդես է եկել նաև գաղութում ալկոհոլի օգտագործումը նվազեցնելու տարբեր միջոցառումներով։ Նա մեծ ներդրում է ունեցել կիրակի օրերին ալկոհոլային խմիչքների առևտրի արտոնագրման և սահմանափակումների խստացման գործում։ Չնայած իր բուռն արշավին՝ նա չի կարողացել ապահովել կանանց բարմենուհիներ աշխատելու արգելք սահմանելու հարցում[4]։ 1892 թվականին Բոուզը նաև նպաստեց հարբած կանանց սթափության տների բացմանը[4]։
1886 թվականին Բոուզը մեկն էր այն հինգ կանանցից, ովքեր ստեղծել են կանանց կոմիտեի Նոր Հարավային Ուելսի սոցիալական մաքրության ընկերության մասնաճյուղը։ Որպես գաղութում բարոյականության ամրապնդման ծրագրի մի մաս` կոմիտեն հասել է կանանց իրավունքների բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտերի ընդունման։ Բոուզը նպաստել է սեռական համաձայնության տարիքը 14-ից 18 տարեկան բարձրացնելուն։ Նա նաև կարևոր դեր է խաղացել դրամաշորթության, հասարակաց տների և մանկական մարմնավաճառության դեմ պայքարի նոր միջոցառումներ ներդնելու գործում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 2,0 2,1 Trove — 2009.
- ↑ https://womenaustralia.anu.edu.au/biography/bowes-euphemia-bridges-5312
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Radi, Heather (1979). «Bowes, Euphemia Bridges (1816–1900)». Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University. Վերցված է 14 марта 2021-ին.
- ↑ 5,0 5,1 Oldfield, Audrey (1992). Woman Suffrage in Australia. United Kingdom: Cambridge University Press. էջ 74,78. ISBN 0521403804.
|