Երևանցոց թաղամաս (Գանձակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանցոց, հայկական նախկին թաղամաս Գանձակ քաղաքում՝ Գանձակ գետի ձախ ափին[1][2]։

Նորաշեն հայաբնակ թաղամասի հետ հանդիսանում էր հիմնականում թուրքաբնակ թաղերով շրջապատված Գանձակի 2 թաղամասերից մեկը։ Երևանցոց թաղամասում է գտնվել Սուրբ Գևորգ եկեղեցին, քաղաքային ժողովարանը, բարձրակարգ հյուրանոցները, ամենալավ խանութները և այլն։ Այստեղ են գտնվել քաղաքի ընդարձակ, բարձկարգ և մաքուր փողոցները ի տարբերություն թուրքական թաղամասերի, որի փողոցները անշուք և անբարեկարգ էին[1][2]։

Հայ-թուրքական ընդհարումներ (1905-1906)[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1906 թվականների Գանձակում ևս տեղի են ունեցել հայ-թուրքական ընդհարումները, որի հետևանքով Երևանցոց թաղամասն ամբողջությամբ ավերվել է[2]։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմով պայմանավորված՝ 1989 թվականից ինչպես Ադրբեջանական ԽՍՀ-ի այլ բնակավայրերի, այնպես էլ Գանձակի հայազգի բնակչությունը բռնագաղթել է Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ այլ երկրներ։ Ներկայում հայկական թաղամասում բնակվում են թուրքեր[2][3][4]

Երևանցոց թաղամասում են կազմակերպվել 1988 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը տեղի ունեցած Գանձակի հայ բնակչության ինքնապաշտպանական զինված գործողություններն ընդդեմ ադրբեջանական միլիցիայի, հասարակական ջարդարարական խմբերի, հանցավոր տարրերի դեմ, որոնք ցանկացել են սպանեն, բռնաբարեն, ավերեն ու թալանեն հայերին ու հայկական թաղամասերը[2][3][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ե. Լալայեան (1899)։ «Գանձակի գաւառ»։ Ազգագրական հանդէս: 297 (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
  3. 3,0 3,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.» հանրագիտարան, Երևան, 2004 թ.։
  4. Գ. Ներսիսյան, Լ. Վարդապետով, «Գանձակ. նախնիների կանչ», Երևան, 2003 թ․:
  5. Գ. Ներսիսյան, Լ. Վարդապետով, «Գանձակ հուշեր», Երևան, 2003 թ․