Երևանի քաղաքապետարանի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Երևանի քաղաքապետարանի շենք
Yerevan City Hall 1 (15).jpg
ՀասցեՀայաստան Հայաստան, Երևան, Արգիշտիի, 1
ՃարտարապետՋիմ Թորոսյան
Կառուցման ավարտ2004

Երևանի քաղաքապետարանի շենք, վարչական նշանակության շենք Երևանի Արգիշտի 1 հասցեում: Շենքում տեղակայված է Երևանի քաղաքային կառավարման մարմինը՝ քաղաքապետարանը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ կառավարության որոշմամբ 1984 թվականին սկսվեց Երևանի քաղխորհրդի գործկոմի վարչական նոր շենքի շինարարությունը. ճարտարապետն էր Ջիմ Թորոսյանը: Շենքի կառուցումը հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում էր: Հաճախ շինհրապարակ էին այցելում Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը: Շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1991 թվականը և դադարեցին: Քաղաքապետարանի նոր շենքը 2003 թվականին վերանախագծվեց` պահպանելով Ջիմ Թորոսյանի նախագծի անաղարտությունը, միաժամանակ, հարմարեցնելով ժամանակի պահանջներին: Շինարարությունը շարունակվեց և 2004 թվականի նոյեմբերի 26-ին հանձնվեց գործարկման[2][3]։

Aquote1.png «Ծանոթացա Քաղսովետի (նոր) շենքի նախագծին: Հանձնարարեցի Թորոսյան Ջիմին նախագծել շենքը՝ ելնելով հայկական ճարտարապետության սկզբունքներից: Ճարտարապետության կերպարը պետք է լինի դասական, հայկական-երևանյան: Այդ կերպարը պետք է համահունչ լինի Ռ. Իսրայելյանի “Արարատ” տրեստին (գինու գործարան)»:
- Կարեն Դեմիրճյան
Aquote2.png


Շենքն ունի 5 հարկ, ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառակուսի մետր։ Այն զարդարում է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակը։ Շենքը կառուցված է երևանյան ճարտարապետության ավանդույթներով՝ հաշվի առնելով նորը։ Հիմքում՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագիծն է։ Քաղաքապետարանի նոր շենքում է տեղակայված Երևան քաղաքի պատմության թանգարանը[4]։ Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ռելիեֆային զարդանախշերով, Կենաց Ծառի պատկերով։ Շենքի խոյակների վրա փորագրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները[5]։

Aquote1.png «Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նոր շենքն, անկասկած, ընդհանրապես կարող էր չլինել, ինչպես ճարտարապետական արժեք ներկայացնող և այդ տարիներին իրականացված շատ այլ կառույցներ, եթե դրանց նախագծման և կառուցման հարցերը նախապես չքննարկվեին ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար Մեծարգո Կարեն Սերոբի Դեմիրճյանի մոտ: Եթե չլիներ նրա համաձայնությունը, ապա ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, այս ազգանվեր և շատ ծանր ու դժվարին գործը ոչ միայն սկսել, այլև տեղից շարժել անգամ չէինք կարող: Բազմաթիվ անգամ նրա մոտ քննարկվել է նախագծման ընթացքը, արվել շատ արժեքավոր առաջարկություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտել նախագծում: Երբ Ջիմ Թորոսյանի հետ Կարեն Սերոբիչին ներկայացրեցինք նախագծի վերջնական տարբերակը, նա երկար և ուշադիր նայելուց հետո ասաց՝ «Լավ է ստացվել, կարող եք սկսել»[2]:
- Մուրադ Մուրադյան
Aquote2.png


Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքապետարանի շենք
Երևանի քաղաքապետարանի շենք


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «yerevan.am | Պաշտոնական կայք | Հետադարձ կապ»։ www.yerevan.am։ Վերցված է 2017-07-27 
  2. 2,0 2,1 Մուրադ Մուրադյան, «Երևանի քաղաքապետեր», Երևան, 2012 թ.
  3. Մինչև տարվա վերջ շահագործման կհանձնվի Երևանի քաղաքապետարանի նոր շենքը
  4. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱԱՆԸ»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2017-07-27 
  5. «Բացառության կարգով»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2017-07-27 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրադ Մուրադյան, «Երևանի քաղաքապետեր», Երևան, 2012