Երևանի տեղական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի տեղական, դդմիկի սորտ։ Բույսի արմատն առանցքային է։ Թուփը կանգուն է, ուժեղ տերևակալած։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները խոշոր են, տերևաթիթեղի երկարությունը 18 -25 սմ է, լայնությունը՝ 20–25 սմ, 5-բլթականի, սրտաձև, եզրերը՝ ալիքաատամնավոր, բաց կանաչ կամ սպիտակ գույնի։ Միատուն և երկսեռ ծաղիկներով բույս է։ Պտուղը գլանաձև է, 20–25 սմ երկարությամբ, 7–9 սմ հաստությամբ, կանաչասպիտակավուն, նուրբ,փխրուն պտղամսով, 200 գրամ միջին զանգվածով։ Միջավաղահաս սորտ է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 250–300 ց/հա։

Սմբուկի սորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Թուփը կանգուն է։ Տերևները միջին մեծության են, երկարավուն ձվաձև սրածայր։ Ծաղիկները 1-ական են, երկսեռ։ Պտուղները անհամաչափ են, 150–300 գ միջին զանգվածով, սպիտակ պտղամսով, կանաչավուն երանգով, առանց դառնության։ Պտղի մեջ սերմերի թիվը՝ 3–5: Վեգետացիոն շրջանը 120–130 օր է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 300–500 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։